«Ես փոխել եմ դիրքս դաշտում, բայց, միևնույն է, դեռ խփում եմ». Լիոնել Մեսսի
Լեոյի մոտ ամեն ինչ գնում է՝ ըստ պլանի: Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Ատլետիկոյի» նկատմամբ «Բարսելոնայի» տարած հաղթանակից հետո հաղթական գոլի հեղինակ Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես է ազդել իր խաղի վրա դիրքի փոփոխությունը:
«Նախորդ մրցաշրջանում ես տեղափոխվեցի դաշտի կենտրոն, որտեղից սկսում եմ հարձակումների մեծ մասը: Մինչ այդ ես խաղում էի հակառակորդի դարպասներին ավելի մոտ: Դիրքի փոփոխությունը չազդեց իմ արդյունավետության վրա. ես դեռ էլի խփում եմ»,- պատմել է 30-ամյա արգենտինացին Marca-ին տված հարցազրույցում:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 40 խաղերում արգենտինացին դարձել է 31 գոլի և 16 փոխանցման հեղինակ:
«Ատլետիկոյի» դեմ խաղում Մեսսին խփեց իր 600-րդ գոլը կարիերայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը