Բաժիններ՝

««Արսենալը» հրաշալի ֆուտբոլիստներ ունի». Ջենարո Գատուզո

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Միլան»-«Արսենալ» խաղից առաջ «ռոտոսներների» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է առաջիկա խաղի մասին:

«Արսենալը» դժվարին փուլում է, սակայն ունի հրաշալի ֆուտբոլիստներ: Եվրոպայի լիգայում նրանք խփել են 18 գնդակ: Դրական արդյունք գրանցելու համար կարևոր է լավ խաղալ: Մեզ համար առաջնահերթ խնդիր կլինի «Արսենալին» գնդակից զրկելը»,- ասել է Գատուզոն:

Վերջինս խոսել է նաև Արսեն Վենգերի մասին՝ շեշտելով, որ անգլիացի մարզիչի համեմատ ինքը դեռ սկսնակ է, քանի որ Վենգերը 30 տարվա փորձ ունի:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Միլան»-«Արսենալ» հանդիպումը կկայանա մարտի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս