Հայնկեսը հայտնել է «Բավարիայի» ֆուտբոլիստներին, որ հեռանալու է մրցաշրջանի ավարտից հետո
Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը պլանավորում է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո:
72-ամյա մասնագետը որոշ ժամանակ առաջ արդեն հայտարարել է թիմին իր որոշման մասին, հաղորդում է Sky Deutschland-ը: Ընդ որում, մյունխենցիների որոշ խաղացողներ դժգոհ են այն փաստից, որ նոր գլխավոր մարզչի անունը մինչև հիմա հայտնի չէ:
2013 թվականին Հայնկեսն ավարտեց կարիերան «Բավարիայում»՝ հաղթելով Չեմպիոնների լիգան, Սուպերգավաթը, Գավաթը և Գերմանիայի առաջնությունը, սակայն նախորդ տարվա հոկտեմբերին վերադարձավ ակումբ ղեկավարության խնդրանքով՝ պայմանավորվելով համաձայնագրի վերաբերյալ մինչև մրցաշրջանի ավարտը:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «Բավարիան» կապի մեջ է մտել «Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչ Կրիստիան Շտրայխի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը