Բաժիններ՝

ԱԺ պատգամավորները հանդիպում են ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպում են ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանում գործող իրավիճակը, ինչպես նաև՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը։

Միևնույն ժամանակ, անդրադարձ է կատարվել Հայաստանում վերջերս տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաև` Հայաստան-Եվրոպական միություն համաձայնագրին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031