
ՀՀ առողջապահության նախարարությունում ոչ աշխատանքային օրերին գործում է դեղատոմսերի հետ կապված «Թեժ գիծ»

Դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է հավելյալ «Թեժ գիծ» հեռախոսահամար` 060 80 80 03, ներքին 4:
Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ ՀՀ իր պաշտոնական կայքում բացվել է նոր դարան` «Դեղերի դուրս գրման նոր կարգին առնչվող հարցեր», որտեղ այցելուները կարող են բարձրաձայնել խնդիրների մասին և թողնել իրենց առաջարկները: