Ինչպե՞ս եք դուք ինքներդ վերջ դնում ձեր հարաբերություններին՝ կախված ձեր սիրո լեզվից

Սիրո լեզուն այն է, թե ինչպես եք դուք արտահայտում ձեր սերը: Որոշ մարդկանց պարտադիր պետք է լսել ու ասել սիրո խոսքեր, մյուսներին պետք են հպումներ, երրորդներին՝ ուշադրություն և նվերներ: Եվ ահա թե ինչպես, դրանից կախված, ինքներդ էլ դա չգիտակցելով՝ կարող եք կործանել ձեր հարաբերությունները:

Սիրո խոսքեր…

Դուք առավոտյան արթնանալուն պես ձեր սիրելիին բարի առավոտ եք մաղթում կամ ասում եք, որ սիրում եք նրան՝ առանց դույզն-ինչ կասկածի: Դուք ձեր ընկերների առջև պարծենում եք, որ գտել եք կատարյալ մարդու: Դուք միշտ ասում եք, թե որքան ուժեղ եք դուք նրան սիրում, բայց միայն բառերը բավարար չեն: Դուք պետք է հետևեք նրան, ինչ ասում եք: Ձեր գործողությունները պետք է համապատասխանեն ձեր բառերին: Կատարեք ձեր խոստումները:

Միասին անցկացրած ժամանակը…

Կարդացեք նաև

Երբ ձեզ ինչ-որ մեկը դուր է գալիս, դուք այդ մարդու հետ ավելի ու ավելի շատ ժամանակ եք ուզում անցկացնել: Դուք առավոտից գիշեր հաղորդագրություններ եք գրում միմյանց, իրար հյուր կանչում: Դուք սպասում եք, որ նա ձեզ կհատկացնի իր ողջ ազատ ժամանակը: Երբեմն, չգիտակցելով սեփական գործողությունները, դուք խեղդում եք մարդկանց: Դուք ստիպում եք նրանց անհարմարավետություն զգալ: Նրանց թվում է, թե իրենք չեն կարող հանդիպել իրենց ընկերների հետ, որ նրանք պետք է միայն ձեզ հետ ժամանակ անցկացնեն: Երբեմն նրանք անգամ կարող են մտածել, թե դուք իրենց չեք վստահում: Այդ անհասկացվածությունը կարող է վատ անդրադառնալ հարաբերությունների վրա: 

Նվերներ ստանալը…

Միգուցե դուք դա ամեն օր չեք անում, բայց երբ գալիս են տոները, դուք դառնում եք նվերների հարցով լավագույն մասնագետը: Դուք ցույց եք տալիս ձեր զգացմունքները՝ ժամեր վատնելով նրա համար լավագույն նվեր ընտրելիս, այն նվերը, որը կատարյալ կերպով կհամապատասխանի մարդուն: Սա որոշ մարդկանց համար կարող է առիթ հանդիսանալ, որ մտածեն, թե դուք մակերեսային ու նյութապաշտ մարդ եք, ասես ձեզ համար միայն փողն է կարևոր ու իրերը: Նրանք ուշադրություն չեն դարձնում այն բանի վրա, թե որքան մտածված ու սենտիմենտալ են ձեր նվերները:

Լավ գործեր…

Դուք նրա տան համար մթերքներ եք գնում, պատրաստ եք նրան դիմավորել օդանավակայանում: Դուք կանգնում եք աշխատավայրում խնդիրներ ունենալու վտանգի առջև, երբ պատասխանում եք նրա կարևոր զանգերին կամ հաղորդագրություններին: Դուք չափազանց լավն եք: Դուք ամեն գնով ցանկանում եք օգնել մարդուն՝ նախքան նա այդ մասին ձեզ կխնդրի, և արդյունքում՝ շատերը պարզապես կարող են օգտագործել ձեզ: Ահա թե ինչու երբեմն դուք կարող եք մտածել, թե գտնվում եք հարաբերությունների մեջ, ինչն իրականում այդպես չէ: 

Ֆիզիկական կոնտակտ…

Ձեզ դուր է գալիս միմյանց ձեռքերը բռնած քայլել կամ նստել, գրկել մեկմեկու, խաչել ոտքերն իրար, երբ քնում եք: Դրա համար էլ շատերը կարող են մտածել, թե ձեզ միայն ֆիզիկական մերձեցում է պետք: Նրանք կարող են կասկածներ ունենալ այն հաշվով, թե ինչն եք դուք նրա մեջ ավելի շատ գնահատում՝ մարմինն ու արտաքի՞նը թե՞ բնավորության հատկանիշները: Այդ իսկ պատճառով էլ կարևոր է սիրելի մարդկանց հավատացնել այն բանում, որ նրանց դուր է գալիս ձեր անձը:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Տեսանյութեր

Լրահոս