
Խոշոր հրդեհ Երևանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք

Փետրվարի 7-ին, ժամը 09:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 50/3 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
Պարզվել է, որ այրվում են հյուրասենյակը, խոհանոցն ու պատշգամը՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ), իսկ միջանցքը՝ մասամբ. տուժածներ չկան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: