Պաշտոնական Թեհրանը դատապարտել է սիրիական Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների իրականացումը:
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել «Գյումրու պետական քոլեջ»-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքի կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 5-ին «ոչ ամերիկյան» ու «դավաճանական» է որակել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների գործողությունները, որոնք չեն ծափահարել անցյալ շաբաթ Կոնգրեսի առջեւ «Երկրի դրության մասին» ուղերձով իր առաջին ելույթի ժամանակ:
««Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել էր Ընտրական օրենսգրքում փոփոխություն՝ առաջարկելով հանել ռեյտինգային համակարգը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Բիթքոյնի փոխարժեքը փետրվարի 6-ին ցած է ընկել 6 հազար դոլարի նշագծից, ինչի մասին վկայում են Coindesk էլեկտրոնային կրիպտոարժութային բորսայի տվյալները։
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը չի բացառում, որ Կորեայի Հանրապետություն առաջիկա այցի ընթացքում կարող է շփումներ ունենալ ԿԺԴՀ-ի պաշտոնատարների հետ, սակայն անձամբ ինքը նման հանդիպում անցկացնելու առաջարկություն չի արել:
Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ստորագրահավաք են սկսկում՝ արտահերթ նիստ հրավիրելու համար:
Հաշված օրեր անց Փհենչհանում կվառվի ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի կրակը` ազդարարելով «Սպիտակ խաղերի» մեկնարկը:
«Այսինքն՝ մարդկանց կարծիքը, քաղաքական ելույթները կարող են հարվածի տակ դրվել այս շենքում: Այս քվեարկությամբ դա հաստատվում է»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը շատ քննարկվեց, սակայն Հենրիխի մասին առավել շատ սկսեցին խոսել այն բանից հետո, երբ հայ կիսպաշտպանն առաջին լիարժեք հանդիպումն անցկացրեց «Արսենալի» կազմում:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 95 պատգամավոր:
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դեմ է ծխելու արգելքին և առողջապահության նախարարության մշակած օրենքին:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Փաստ» թերթը գրում է. «Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիայի մի շարք աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացրել:
Թայվանի ռազմաօդային ուժերի UH-60M Black Hawk սանիտարական ուղղաթիռը ծովն է ընկել Լանյույ կղզու շրջանում։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանն ու իր կինը միասին 140 հազար ԱՄՆ դոլար գումար ունեն, ինչի մասին տեղեկանում ենք նրանց՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրերից:
Մալդիվյան Հանրապետության ոստիկանությունը փետրվարի 6-ին ձերբակալել է երկրի Գերագույն դատարանի երկու դատավորների, այդ թվում՝ դատարանի նախագահ Աբդուլա Սայիդին: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Հայ-շվեյցարական դիվանագիտական հարաբերություններն ունեն բարձր մակարդակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը, ով պաշտոնական այցով Հայաստանում է:
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից է: Հունվարի 21–ին՝ ապրիլյան պատերազմի հերոսներից Գոռը կդառնար 22 տարեկան: Գոռը հաց էր տանում երեք օր անհաց մնացած դիրքերի զինվորներին ու զոհվեց:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը շատ է մտահոգել Հայաստանում գործող միջազգային կառույցներին: Նրանք իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել կառավարությանը՝ նշելով, որ ժողովրդավարացման ուղին բռնած երկիրը չի կարող նման հակաժողովրդական որոշում կայացնել:
Փետրվարի 5-ին՝ ժամը 19:39-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի«Քյասպի Սոճի» կոչվող տարածքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանում փետրվարի 6-ին լսումներ կանցկացվեն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դատարանի ներկայացուցիչը: Ասանժի փաստաբանները խնդրում են չեղյալ հայտարարել նրա ձերբակալման օրդերը:
Փետրվարի 6-ին՝ ժամը 04:25-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում այրվում է տուն:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ծառայողների ատեստավորման հերթական փուլից «կտրվել» է ԱԺ-ի հնաբնակներից մեկը՝ տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ավետիսյանը՝ ԱԺ-ի «դասատուն», ում գրեթե ամեն օր կարելի է տեսնել ԱԺ հյուրընկալած դպրոցականների կամ ուսանողների շրջայց և «Բաց դաս» կազմակերպելիս։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին երեք տարիներին հետեւողականորեն նվազել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետական բյուջե վճարած հարկերը, թեեւ այս կազմակերպությունը շարունակում է գլխավորել հազար խոշոր հարկատուների ցանկը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը չնայած պաշտոնապես չի հայտնել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր համաձայնության մասին, սակայն ակտիվորեն զբաղված է երդմնակալության արարողության նախապատրաստությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լավրովը կիքս է տվել. Ղարաբաղի շփման գոտում դիտորդներ չկան, որ ավելացվեն, Ռուսաստանն ուզում է Դոնբասում խաղաղապահների մասին պայմանավորվել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, չի կարողանում, այդ մասին է, ըստ ամենայնի, խոսքը եղել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում է նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացնել վարչապետի ձեռքում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 06-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ: