ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը՝ Աժ-ում. «Արագ փոփոխվող աշխարհում կայուն մնալու համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգի արդիականացմանը և կարողանալ ադեկվատ դիմակայել բոլոր մարտահրավերներին»:
3,2 մլն իրաքցիներ են վերադարձել իրենց տները, որոնք նրանք լքել էին մարտական գործողությունների պատճառով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Ջրային տնտեսության պետական կոմիտեն 2017-ին ջրօգտագործման վճարների ռեկորդային հավաքագրում է իրականացրել`ավելի քան 4 միլիարդ դրամի չափով: Այս մասին նախորդ տարվա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Եվրոպական միության «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո գործող «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) կատարվել է առաջին գրանցումը:
Մինչ այժմ Շիրակի մարզում բիովառելիքի արտադրություն կազմակերպվել է միայն Բասեն համայնքում, որի նախաձեռնողը եղավ Բասենի նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանը:
Ճապոնիայի արքայազն Ակիսինոյի ավագ դստեր եւ Ակիհիտո կայսեր առաջին թոռնուհու՝ արքայադուստր Մակոյի ու նրա նախկին համակուրսեցի Կեյ Կոմուրոյի հարսանիքը, որը պետք է կայանար նոյեմբերին, հետաձգել են մինչեւ 2020 թվականը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը:
Շվեյցարիայի դաշնային Radio Television Suisse-ը ռեպորտաժ է ներկայացրել շվեյցարական խորհրդարանական և գործարար պատվիրակությունների Հայաստան կատարած այցի մասին:
Այս տարի հունվար ամսվա ընթացքում Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը անցել է 444.2 հազարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.8 %-ով ավել է:
Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին:
«Արդյոք հիշո՞ւմ եք դեպք, երբ կառավարության անդամներից որևէ մեկը որևէ նախագծի դեմ է քվեարկել և պահանջել է, որ դեմ քվեարկեն դրան»:
Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 185 մեքենա։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ներքնակների խանութից գողության փորձ կատարած անձի ինքնությունը։
Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ:
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Ամեն Աշոտյանը խոսեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի մասին: Նա նշեց, որ նախագիծը մշակված է, այն տրվել է Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եզրակացությանը:
2018թ. փետրվարի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն են ուղարկվել ««Medialab.am» լրատվական կայքի աշխատակցի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ տարբեր լրատվական կայքերում հրապարակված հոդվածները՝ ստուգողական գործողություններ կատարելու համար:
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է երկրում թուրքական արտադրության նոր սոցիալական հարթակ ստեղծելու մասին, որը կկրկնի հաղորդագրությունների և ֆայլերի փոխանակման Whatsapp հավելվածին:
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ ինքը զայրանում է, երբ երկրպագուները և մամուլը գովաբանում են իր թիմին: Իտալիայի առաջնությունում անցկացրած 23 խաղերից հետո «ռոսոներները» գրավում են մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը ԱԺ-ում. «2018 թվականը մեր երկրի կյանքում հարուստ է բացառիկ իրադարձություններով: Բայց դրանց թվում, վստահ եմ, գլխավորը, առանցքայինը, նշանայինը անկախ պետականության վերականգնման 100-ամյակն է՝ մեր ժողովրդի մտածողության մեջ առասպելաբանության վերածված Մայիսի 28-ը:
«Խղճի ազատության օրենքի հետ կապված «Ծառուկյան» դաշինքը ևս ունի իր լրջագույն վերապահումները, և կարծում եմ՝ շատ զգույշ պետք է լինենք այս օրենքն ընդունելու հարցում՝ հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանում ծայրահեղական կրոնական կազմակերպությունների աճը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ռեյտինգային համակարգը չի խոչընդոտում ՀՀ-ում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն, թեև դաշնակցական գործընկերները համամիտ չեն։
2015 թվականին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների գործով գլխավոր մեղադրյալ Սալահ Աբդեսլամը, որը նաեւ մեղադրվում է Բրյուսելում ոստիկանների սպանության փորձի մեջ, հրաժարվել է իր գործով լսումներին մասնակցել արդարադատության բրյուսելյան պալատում:
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանի շուրջ բորբոքված թեժ կրքերի ֆոնին նկատում է՝ էսքիզի այն տարբերակը, որ հանրության լայն շրջանակներում քննարկումների առիթ է տվել, մեղմ ասած, համոզիչ չէ։
Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը մեծապես նպաստեց, որ զինագործները սկզբունքային խաղում հաղթեն «Էվերթոնին» (5:1):
«Կառավարությունն այս փուլում ի վիճակի չէ պրոցեսների վրա ազդել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Սիրիան Թուրքիայի հետ սահմանային հատվածում հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել:
Ստամբուլի նահանգապետարանն ի վերջո պատասխանել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ:
Քրդական ջոկատների մարտիկները ռազմաճակատի մի քանի հատվածներում գրոհել են թուրքական զորքերի եւ «Սիրիական ազատ բանակի» կազմավորումների վրա Հալեպից հյուսիս – արեւմուտք ընկած Աֆրինի տարածաշրջանում։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, արգելել է անհատ ձեռներեց Սարգիս Ավետիսյանի կողմից ՌԴ «Նալչինսկի մյասոկոմբինատ» ՍՊԸ կողմից արտադրված 22000 կգ մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն