Ողբերգական վթար Սյունիքի մարզում. հայր ու որդի մահացել են, կա վիրավոր

Ողբերգական վթար Սյունիքի մարզում. հայր ու որդի մահացել են, կա վիրավոր

Հունվարի 18-ին, ժամը 09:28-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ЗИЛ-131» մակնիշի ՊՆ7583 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Թ.) և «ВАЗ 2107» մակնիշի 34 CO 601 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Հ) պետհամարանիշերի ավտոմքենաները․ վերջինիս ուղևոր 1957 թ. ծնված Մ. Հ.-ը տեղում զոհվել է, իսկ վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Է. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի ԲԿ, որտեղ վարորդ Ա․Հ.-ը գիտակցության չգալով մահացել է, իսկ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Հ.-ի դին և մոտեցրել դիակ տեղափոխող ավտոմեքենային, իսկ «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ, մոտեցրել են ավտոքարշակին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի էին:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

 

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։