Բաժիններ՝

«Կրկին սկսո՞ւմ ենք նույն պատմությունը, պարբերաբար չի կարելի չէ՞ դա անել՝ մեկ օր, երեք օր». Կարեն Կարապետյանը դժգոհեց

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձավ նախագծերի լրացուցիչ քննարկման համար կառավարության անդամների կողմից մեկ կամ ավելի լրացուցիչ օրեր խնդրելու գործելաոճին:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, ով ներկայացնում էր ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը, լրացուցիչ օր խնդրեց։ Արձագանքելով վարչապետն ասաց.

«Կրկին սկսո՞ւմ ենք նույն պատմությունը, պարբերաբար չի կարելի չէ՞ դա անել՝ մեկ օր, երեք օր»:

Այնուհետև կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Բարձրագույն կրթության» և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագծի համար լրացուցիչ ժամանակ խնդրեց՝ «զուտ այսինչ փոփոխության համար»:

Կարեն Կարապետյանն ի պատասխան ասաց. «Այ, այդ զուտերը, այնպես արեք, որ չլինի, երկու օր քննարկել ենք, զուտ, զուտ… Բոլոր դիտողությունները հնարավոր չէ՞ մինչև կառավարության նիստն անել»:

2 օր ժամանակ խնդրեց նաև փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ նախապես հայցելով վարչապետի ներողամտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031