Բաժիններ՝

Ջիգարխանյանի ընկերը պատմել է նրա հոսպիտալացման մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել ձախ ոտքի ցավի պատճառով: Բժիշկները որոշել են հոսպիտալացնել նրան՝ զգուշանալով բարդություններից: Այդ մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին հայտարարել է արտիստի ընկերներից մեկը՝ Արթուր Սողոմոնյանը:

«Գործնականում հունվարի 17-ի ամբողջ օրը նա անցկացրեց թատրոնում, իսկ երբ երեկոյան պատրաստվում էր հեռանալ, գանգատվեց, որ սաստիկ թուլություն է չգում: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել եւ բժիշկ կանչեցինք»,- ասել է նա:

Ջիգարխանյանի սրտի հետ ամեն ինչ կարգին է, պարզաբանել է նրա ընկերը: «Նա գուցե մրսել է թատրոնում, կոկորդն է ցավում, հազում է: Եվ մերթ ընդ մերթ ձախ ոտքի խնդիրներ են ծագում, եւ այժմ ցավ է սկսվել: Հաշվի առնելով նրա բոլոր հիվանդությունները՝ դա վտանգավոր է, ուստի բժիշկներն ասացին, որ ավելի լավ է ռիսկի չդիմել եւ նրան տանել հիվանդանոց եւ այնտեղ համակարգչային շերտագրություն անել»,- ասել է նա:

Բժշկական շրջանակների աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ջիգարխանյանը Պիրոգովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոց է ընդունվել հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ (անհետաձգելի ծանր վիճակ, որն առաջանում է բարձր զարկերակային ճնշումից): «Բժիշկները նաեւ կասկածում են նեւրալգիա, եւ որ արտիստը վարակվել է վիրուսով»,- հավելել է գործակալության զրուցակիցը:

Հունվարի լույս 18-ի գիշերը հայտնի էր դարձել, որ Ջիգարխանյանին Մոսկվայում հոսպիտալացրել են: Նշվել էր, որ ժողովրդական արտիստը սրտի հետ կապված խնդիրներ ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս