Ադրբեջանում ՌԴ քաղաքացի գիտնական է ձերբակալվել

Ադրբեջանում ձերբակալվել է Աստղագիտության ինստիտուտի գիտաշխատող, ՌԴ քաղաքացի Դմիտրի Չուլկովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Առաջադրված մեղադրանքի համաձայն` Դմիտրի Չուլկովը հունվարի 5-ին մտել է Ադրբեջանի Գոյգոլի շրջանում տեղակայված զորամասերից մեկի արգելված տարածք և անտեսելով զինվորականների պահանջը սկսել է նկարահանել զորամասի տարածքը:

Դեպքի վայր են ժամանել ադրբեջանական ոստիկանության ներկայացուցիչները և ձերբակալել նրան:

Դատարանի վճռով Ռուսաստանի քաղաքացին դատապարտվել էր 10 օրվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031