1.5 մլն դոլար՝ Հայաստանում բարձրորակ դեղագործական արտադրանք թողարկող գործարանի բացման համար
Երևանում ապրիլի 1-ին կբացվի «Թուֆենքչի գրուպ» գործարանը, որը կզբաղվի բարձրորակ դեղագործական արտադրանքի թողարկմամբ: Գործարանի բացմանը նախատեսվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ներկայությունը:
«Թուֆենքչի գրուպ» ընկերության նպատակն է թողարկել բարձրորակ դեղագործական արտադրանք, մասնավորապես՝ ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ, հակադիաբետիկ դեղեր և այլն։ Այս նպատակով արդեն իսկ իրականացվել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
Հշեցնենք, որ 2017 թվականի ընթացքում «Թուֆենքչի» ընկերությունը նախատեսում է արտադրել 350-400 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, ստեղծել 20-25 աշխատատեղ, իսկ հետագայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, ինչի արդյունքում կստեղծվի ևս 50-60 աշխատատեղ: Ընկերությունը նախատեսում է իր արտադրանքը արտահանել Սիրիա, Լիբանա ն, Հորդանան, Լիբիա, Ալժիր, Եմեն և այլ երկրներ