
Լևոն Արոնյանը 9-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
ՖԻԴԵ-ն հրապարակել է ապրիլ ասմվա վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը նորից 9-րդ տեղում է, ինչպես նախորդ ամիս:
Վարկանիշային աղյուսակում հավաքականի անդամներից Սերգեյ Մովսեսյանը 67-րդ, Վլադիմիր Հակոբյանը 70-րդ և Գաբրիել Սարգսյանը` 86-րդ տեղում են: