Բաժիններ՝

Ամուսնությունը խանգարո՞ւմ է կյանքից բավականություն ստանալուն

Կանադացի գիտնականները պարզել են, որ ամուսնացած կամ իրենց զուգընկերների հետ ապրող մարդիկ, որպես կանոն, կյանքից ավելի մեծ բավականություն են ստանում, քան միայնակները: Հետազոտությունն անցկացրել են Մեծ Բրիտանիայում, դրա արդյունքները հրապարակված են Journal of Happiness Studies հանդեսում։

Վանկուվերի տնտեսագիտական դպրոցի աշխատակիցներ Շոն Գրովերը եւ Ջոն Հելիվելը վերլուծել են տվյալների երկու բազա, որոնք տեղեկություններ են պարունակում Միացյալ Թագավորության քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ:

Առաջին բազան՝ British Household Panel Survey-ը, տեղեկատվություն է բովանդակում 30 հազար մարդու ընտանեկան վիճակի եւ սեփական կարգավիճակի վերաբերյալ իրենց սուբյեկտիվ գնահատականի մասին: Երկրորդ բազայում՝ UK APS-ում, համանման փաստեր են ներկայացված եւս 350 հազար բրիտանացիների վերաբերյալ: Ուսումնասիրելով տվյալների բազաները՝ հետազոտողներն ամուսնացած մարդկանց մոտ կյանքից բավարարվածության բարձր մակարդակ են արձանագրել:

Նշվում է, որ, թեեւ ժամանակի հետ ամուսնության դրական արդյունքը վերանում է, ամուսնացած բրիտանացիները, միեւնույն է, իրենց միայնակներից ավելի երջանիկ են զգում: Հետաքրքիր է, որ հաջող ամուսնության նախադրյալը նույնպես կյանքից բավարարվածության բարձր մակարդակն է: Ավելի վաղ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մենակությունը զառամյալ տարիքում կարող է հանգեցնել դեմենցիայի, իսկ դրա հետ կապված սոցիալական մեկուսացումը՝ սրտի իշեմիկ հիվանդության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031