Այսօր ԱԺ նիստերի դահլիճում Դատական օրենսգրքի քվեարկության ժամանակ վիճաբանությունը դերակատարների որոշ փոփոխությամբ շարունակվել է նաև խորհրդարանի միջանցքներում և աշխատասենյակներից մեկում:
Սերբիան Ռուսաստանի միջնորդական ջանքերն է ակնկալում Կոսովոյի իրադրության կարգավորման հարցում:
«Քիչ առաջ արդարադատության նախարարը հայտարարեց, որ ցավում է, որ մենք չենք տարբերում սահմանադրական օրենքը ոչ սահմանադրականից՝ պնդելով, որ Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելը սահմանադրական օրենք չէ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Բարսելոնայի բնակիչները տարածաշրջանային խորհրդարանի արտահերթ ընտրությունների սկսվելուց առաջ դեղին դրոշներ եւ սրբիչներ են կախում ի նշան Կատալոնիայի անկախության գաղափարի եւ այն քաղաքական գործիչների պաշտպանության, որոնք կալանավորված են Մադրիդում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեության հավանության վարկանիշը կազմում է 52 տոկոս:
Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Ազգային ժողովի արտահերթ նիստում դեռևս շարունակում է քննարկվել այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի թեման:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբեռնումը, բայց հանդես է գալիս համագործակցությունը շարունակելու օգտին:
«Մաեստրոյի խոսքը ես չեմ ուզում մեկնաբանել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրի հայտարարությունը, որ երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ։
«Ցավալի է, բայց փաստ, որ սննդամթերքի շուկայում մենք հաճախ ենք ունենում խնդիրներ, որոնք միայն տոնական օրերով չեն պայմանավորված»։
«Կարծում եմ, որ ԵՄ որևէ անդամ պետությունում ազգային մակարդակով դժվարություն չի լինի փաստաթուղթն անցկացնելու, դրանից հետո, երբ գա Եվրոպական խորհրդարան, վերջնական կվավերացվի»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը` պատասխանելով հարցին, թե ե՞րբ է վավերացվելու ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:
Ժամը 18։00-ի սահմաններոմ «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ից Ոստիկանության Ճամբարակի բաժին հայտնել են, որ «ծոծրակի բազմակի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով փաստաբանը տեղեկացրել է, որ նախաքննության մարմինը մերժել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և կարճել քրեական գործով վարույթն այն պատճառաբանությամբ, որ մեղադրյալի համաձայնությունը չի վավերացվել նոտարական կարգով:
«Եթե որևէ մեկը հարց ուղղեր ինձ, թե ո՞ր երեք հիմնական կոնցեպտուալ հարցերն են լուծված այս օրենքով, ես կասեի՝առաջին հերթին՝ դատավորի արտաքին և ներքին անկախությունը: Դա նշանակում է՝ անկախություն դատական իշխանությունից դուրս գտնվող որևէ այլ մարմնից»,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքներով այսօր ընդունվեց համատեղ ամփոփիչ փաստաթուղթ, որը շոշափում է համագործակցության ամբողջական օրակարգը, անվտանգության և տարածաշրջանային խնդիրները:
Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածքում շարունակվում է։
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ դեկտեմբերի 21-ին կժամանի Մոսկվա, «Ես կժամանեմ հինգշաբթի»,-ասել է դե Միստուրան:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը բարձր է գնահատում ԵՄ ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, քանի որ այդ հակամարտությունն անհարկի զոհերի պատճառ է դառնում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դեմ չէ բաժանվել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Միլանի «Ինտեր»-ը չի կարողանալ գնել Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակի առնչությամբ:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09:20-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում հայտարարել է, որ Վաշինգտոնը պլանավորում է Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մի շարք միջոցներ՝ Թեհրանի կողմից եմենցի հուսիտ-ապստամբներին սպառազինությունների մատակարարումների պատճառով։
Հ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը պատրաստ է եւ կարող է ստորագրվել հաջորդ տարվա սկզբին:
Այսօր Ազգային ժողովում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Քվեարկության էր դրվել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի անցնելու համար պետք էր պատագամավորների ձայների 3/5-րդը:
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: