Բաժիններ՝

Սպասվում են տեղումներ

Հ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, Գյումրի, Մարալիկ, Արթիկ, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան – Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս