«Ես ձեր կարծիքը չեմ կիսում և պնդում եմ, որ դա սահմանադրական օրենք է»

«Քիչ առաջ արդարադատության նախարարը հայտարարեց, որ ցավում է, որ մենք չենք տարբերում սահմանադրական օրենքը ոչ սահմանադրականից՝ պնդելով, որ Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելը սահմանադրական օրենք չէ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա հարցով դիմեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին, թե արդյոք նա է՞լ է կիսում նախարարի այն կարծիքը, որ Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելը սահմանադրական օրենք չէ:

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ևս դա սահմանադրական օրենք չի համարում. «Մենք այսօր չունենք Դատական օրենսգիրք սահմանադրական օրենք, որ մի հատ էլ դրա փոփոխությունները դիտենք՝ որպես սահմանադրական օրենքի փոփոխություն»:

Գ. Պետրոսյանը նկատեց, որ Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասն արդեն իսկ ուժի մեջ է. «Ես ձեր կարծիքը չեմ կիսում և պնդում եմ, որ դա սահմանադրական օրենք է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031