Դեկտեմբերի 18-ին ժամը 13:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1980թ. ծնված Կ.Պ-ն, վարելով «Հունդայի Էդիկս» ավտոմեքենան, Ասկերան-Մարտակերտ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին բախվել է համընթաց երթևեկող Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ` 1967թ. ծնված Շ.Բ-ի, վարած «ԳԱԶ-53» ավտոմեքենայի հետնամասին։
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել հարկային բարեփոխման օրինագծին: Դրա օգտին քվեարկել է 51 սենատոր, դեմ են արտահայտվել 48-ը
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին դեկտեմբերի լույս 20-ի գիշերը Facebook-ում հրապարակել է բաց նամակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Խելվաչաուրիում ինքն իր վրա կրակած 17-ամյա երիտասարդի հարազատները գտնում են, որ նման քայլի է դիմել ինտերնետային խաղի պատճառով: Interpressnews-i հետ զրույցում երիտասարդի հարազատները ասել են, որ նա մշտապես «կապույտ վիշապ» կոչվող խաղն էր խաղում:
Դեկտեմբերի 19-ին Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 03:30-ին կանչով մեկնած խումբը Մ. Փաշաևի փողոցի թիվ 15ա տան բաղնիքում հայտնաբերելէ նույն տան բնակչուհի` 1990թ. ծնված Ռ.Ս-ի դիակը:։
Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը։ Գրանցվել է 93 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
«Փաստ» թերթը գրում է. «ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի 4–րդ հերթափոխի գլխավոր մաքսային տեսուչ Կարեն Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։
Ավստրիան, լինելով Երամիության անդամ, ցանկանում է նպաստել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ համագործակցության զարգացմանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պարզվում է` Հայաստանի բնակչության ամսական ծախսերի մեջ սննդի, առողջապահության, կրթության համար հատկացվող գումարները տարեցտարի ավելի են նվազել, փոխարենը մարդիկ ավելի ու ավելի շատ են վճարում բնակկոմունալ ծառայությունների համար:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Դպրոցի տնօրենը 1,8 մլն դրամ է յուրացրել։
ԱՄՆ-ի ներկայացուցիչները Չինաստանի իրենց գործընկերներին են հանձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի նախագիծը ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի սաստկացման մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում արդեն ավելի քան երկու շաբաթ մոլեգնող բնական հրդեհի տարածքը գերազանցել է 1100 քառակուսի կիլոմետրը, ինչից հետո այն երկրորդ խոշորագույն հրդեհն է դարձել նահանգի պատմության մեջ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
Քրեական գործով բացահայտվել է տարիներ առաջ պատվիրված սպանությունը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որում դատապարտվում են Ղրիմում տեղ գտած մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաեւ «Ռուսաստանի Դաշնության կողմից օրենքների, իրավազորության եւ կառավարման ապօրինի սահմանումը» թերակղզում:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ստիպված կլինի դեկտեմբերի 20-ին կրկնական քվեարկություն անցկացնել հարկային բարենորոգման շուրջը, քանի որ օրինագծում երեք դրույթներ խախտել են Սենատի կանոնները:
Կատալոնիայում տեղական ժամանակով կեսգիշերին ավարտվել է խորհրդարանական ընտրարշավը, սկսվել է լռության օրը:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ` Ամանորի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գոհաբանական մաղթանքին կհաջորդի նռան օրհնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն օրերս ակնարկել էր, թե Զինապարտության մասին օրենքի փոփոխություններով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողների բողոքի ալիքն ուղղորդվում է «Սորոսի» հիմնադրամից, իսկ որպես խոսքերի ապացույց, նա նշել էր, թե «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Սորոսի» հիմնադրամի աջակցութ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ գլխավոր տոնածառի լույսերի միացման միջոցառումը: Մայրաքաղաքին տոնական տեսք հաղորդելու համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հոգնել է պատասխանել հարցին, թե ի՞նչ եղան ԱՄՆ դեսպանի հայտարարած 8 մլրդ դոլար ներդրումները:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը դեպքից 13 տարի անց տեղափոխվեց Հայաստան։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնել ենք, որ Արթիկի թիվ 7 դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ 20 տարի անհատույց օգտագործման իրավունքով տրվել է հայ-չեխական «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ-ին, որի հայկական կողմը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նոր Սահմանադրության համաձայն` Հայաստանի դատական համակարգի նոր կառուցվածքով ղեկավար մարմնի իրավասությունները վերապահված են լինելու բարձրագույն դատական խորհրդին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սպիտակի, Սևանի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Արցախ ժամանած եվրոպական պատվիրակության անդամներն առաջիկայում կարող են հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում գնաճի թեման վերջին շրջանում մի տեսակ անեկդոտային ֆոն է ստացել: Մի շարք ապրանքների թանկացումը իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչների կարծիքով՝ չի վնասում աղքատներին, որովհետև նրանք առանց դրա էլ այդ ապրանքները չեն գնում ու միայն հաց ու կարտոֆիլ են ուտում: