Բաժիններ՝

7 բան, որոնց մասին չի կարելի պատմել

Կրոնը, որը հիմնված է Բուդդայի ուսմունքի վրա, շատերին է օգնել հասնել իրակական երջանկության ու ներդաշնակության։ Lifer.com.ua-ը գրում է, որ այս կրոնը հնարավորություն է տալիս գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Կայքը ներկայացրել է, թե ինչի մասին է հարկավոր լռել։ Դա են պահանջում բուդդիզմի կանոնները։

Մի կրկնեք լսածը, եթե այն բացասական երանգավորում ունի։ Խոսքը վերաբերում է վատ լուրերին, ասեկոսեներին, բառերին։ Մի վերարտադրեք բացասական էներգիան։

Մի կիսվեք հոգեկան նվաճումներով։ Սա բարձրագույն խոհեմություն է, հոգեկան ներդաշնակություն, և էներգիան միայն ձեզ է պատկանում։ Այդ հարսստությամբ կարող եք կիսվել միայն այն դեպքում, երբ որևէ մեկը հոգևոր ուսուցչի կարիք ունի։

Մի բարձրաձայնեք ձեր թերությունները։ Պետք չէ բողոքել սեփական թերություններից և ցածրացնել ձեզ։ Այդպես դուք ցույց եք տալիս ձեր թուլությունը, իջեցնում ինքնագնահատականն ու հոգևոր ուժը։

Մի բարձրաձայնեք հարաբերությունների մասին։ Մի խոսեք հարաբերությունների մասին՝ լինեն դրանք ընկերական, սիրային թե աշխատանքային։ Հակառակ դեպքում՝ դրանք ժամանակի ընթացքում կթուլանան։

Մի պատմեք ապագայի հետ կապված ծրագրերի մասին։ Հարկավոր չէ ավելորդ նախանձ առաջացնել մարդկանց մոտ. այդ զգացումն ուժեղ էներգիա ունի, որը կարող է ազդել ձեր նախաձեռնության ելքի վրա։ Ծրագրերը չփչացնելու համար դրանց մասին պարզապես մի ասեք որևէ մեկին։

Մի պարծեցեք նվաճումներով։ Մի դարձեք էգոիստ, շատ մի կենտրոնացեք սեփական հաջողությունների վրա, չարագործություններ մի արեք և մի նվաստացրեք ուրիշներին՝ սեփական անհաջողությունների ֆոնին։

Մի պարծեցեք լավ քայլերով։ Միտքը, որ լավ ու ճիշտ քայլ եք արել, թող ջերմացնի միայն ձեր հոգին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս