Բաժիններ՝

«Համաս» շարժումը հայտարարել է երրորդ ինտիֆադա սկսելու մասին

Պաղեստինյան «Համաս» շարժմն ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո հայտարարել է երրորդ ինտիֆադա սկսելու մասին: Այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է շարժման մամուլի քարտուղար Աբդուլատիվ Ալկանուն:

«Մենք հայտարարել ենք երրորդ ինտիֆադան սկսելու մասին, որպեսզի բողոքի ցույցերը շարունակվեն և ճնշում գործադրվի ԱՄՆ-ի նկատմամբ, որ վերջինս վերանայի իր որոշումը: Գազայում բողոքի ակցիաներն աճում են ինտիֆադայի մեկնարկի շրջանակում: Սա երրորդ ինտիֆադան է»,- ասել է Ալկանուն:

Պաղեստինյան առաջին ինտիֆադան՝ պաղեստինցիների պայքարն իսրայելական օկուպացիայի դեմ, տեղի է ունեցել 1987-1991 թվականների ընթացքում: 2000-ականներին սկսվել է երկրորդ ինտիֆադան, ինչի պատճառ է դարձել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի և նրա կողմնակիցների՝ Տաճարի լեռ այցելելը: Ավելի ուշ երկրորդ ինտիֆադան անկում է ապրել, սակայն պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը մնում է անկայուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031