Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Ժոզե Մոուրինիոյի հետ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Յուայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ: Ինչպես փոխանցում է TransferMarketWeb-ը, հանդիպմանը քննարկվել են 28-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցը: Զրույցի մանրամասները դեռևս հայտնի չեն:

Հայտնի է, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտերը» և Դորտմունդի «Բորուսիան»:

Sport Mediaset-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Միլանի «Ինտերը» հետևում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին և հույս ունի նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Արդեն 7-րդ խաղն է, ինչ Հայաստանի հավաքականի ավագը չի հայտավորվում թիմի կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս