Բաժիններ՝

«Ինտերը» հետևում է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Sport Mediaset

Միլանի «Ինտերը» հետևում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին և հույս ունի նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այդ մասին հաղորդում է Sport Mediaset-ը, ավելացնելով, որ 28-ամյա Մխիթարյանը շատ է համապատասխանում «Ինտերի» խաղային սխեմային։

Ըստ աղբյուրի, միլանյան ակումբը շարունակում է փնտրել հարձակողական ոճի կիսապաշտպան։ Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպլետին ցանկանում է հրավիրել ստեղծագործ փլեյմեյքերի, որը կկարողանար գոլային փոխանցումներ մատակարարել արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Ժոաո Մարիուին, որի դիմաց միլանյան ակումբը պահանջում է «կարմիր սատանաների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Օրերս էլ Daily Star-ը հաղորդել էր, որ Մխիթարյանը ցանկանում է «Օլդ Թրաֆֆորդ»-ում իր ապագայի վերաբերյալ վերջնական զրույց ունենալ թիմի գլխավոր մարզչի Ժոզե Մոուրինիոյի հետ:

Արդեն 7-րդ խաղն է, ինչ Հայաստանի հավաքականի ավագը չի հայտավորվում թիմի կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս