Բաժիններ՝

Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով

Դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Նորին Գերազանցություն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի և Մալթայի Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ` Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նշանակալի ավանդի համար Մալթայի Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվեց Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, որը նրան հանձնեց Մալթայի Ուխտի տեղապահը:

Նույն օրը պարգևատրվեցին նաև Մալթայի Ուխտում հավատարմագրված 4 այլ դեսպաններ:

Մալթայի Ուխտի Մեծ վարպետի նստավայրում կայացած շքանշանների հանձնման հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Մինասյանը դիվանագիտական կորպուսի պարգևատրված ներկայացուցիչների անունից հանդես եկավ ելույթով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս