Բաժիններ՝

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Ուզբեկստանի փոխվարչապետի հրավերով մեկնել է Տաշքենդ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարար Զոիր Միրզաևի հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաշքենդ:

Ինչպես հաղորդում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի նպատակն է քննարկել 2017 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի և Ուզբեկստանի վարչապետերի միջև Տաշքենդում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես ինտենսիվ այգեգործության, խաղողագործության, պտուղ-բանջարեղենի վերամշակման, կոնյակագործության և գինեգործության, գյուղտեխնիկայի ոլորտներում համագործակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Նախատեսված է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը մի շարք ագրովերամշակող ընկերություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս