Երկու կանոն, որոնք ձեր անձնական կյանքը մեկընդմիշտ կփոխեն
Անձնական կյանքում ընդամենը 2 կանոններ կան, որոնք իրականում աշխատում են: Դրանք հարմար են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց: Իսկ նրանք, ովքեր այդ կանոնները չգիտեն, դատապարտված են իրենց ժամանակն ու նյարդերը վատնել ոչ ճիշտ մարդկանց վրա:
1. Կանոն առաջին: Թեթև ու հեշտ պետք է լինի հենց ամենասկզբից, առաջին իսկ րոպեներից: Մարդը, ում հետ դուք այնպես եք զգում, ասես երկար տարիներ գիտեք միմյանց, ավելի հարմար է ձեզ, քան նա, ում պետք է տարիներով ուսումնասիրեք՝ հասկանալու համար, թե ինչպես վարվեք նրա հետ: Պարզ՝ նշանակում է՝ լավ, բարդ՝ նշանակում է՝ վատ: Դա աքսիոմա է: Պետք չէ այն ապացուցել:
Եվ ընդհանրապես հարաբերություններում քո հաշվին ոչինչ չի կարելի ապացուցել: Պետք չէ ոչ ոքի հասնել, հարմարվել ու ինչ-որ մեկի հետևից վազել: Մի անգամ անելով դա՝ դուք դա կանեք ամեն օր, իսկ որպես պատասխան՝ անընդհատ տեսնելու եք միայն քմահաճ, դժգոհ դեմք: Եթե միանգամից չեք վառվել ու տարվել նրանով, պետք չէ երկարացնել: Նշանակում է՝ նա քո մարդը չէ:
Բարդ հարաբերությունները հարմար են միայն նրանց համար, ով ձանձրանում է և ով շատ ազատ ժամանակ ունի: Մնացածների դեպքում՝ այդ հարաբերությունները միայն նյարդեր են քայքայում: Պետք չէ սեփական ուսերին կրել բարդ հարաբերությունների բեռը: Հարաբերությունները, որոնցում ձեր գործը միայն ուրիշի դուդուկի տակ պարելն է, նվաստացուցիչ են: Թույլ մի տվեք, որ ձեզ ներքաշեն այդպիսի հարաբերությունների մեջ:
2. Կանոն երկրորդ: Հարաբերությունները պետք է ուրախություն բերեն: Այս պնդումը ևս ապացուցման կարիք չունի: Հենց որ հարաբերությունները դադարում են ուրախություն պատճառել, այլ՝ ընդհակառակը, ապա արմատից կտրեք դրանք: Մի սովորեք շարունակ հարաբերություններ պարզելուն, արցունքներին ու ջարդվող ափսեների ձայնին: Թողեք երկար խոսակցությունները, հանդիմանությունները, փոխադարձ մեղադրանքները: Դա նորմալ չէ: Դա ճանապարհ է դեպի դժոխք:
Հենց որ հարաբերություններից հեռանում է ուրախությունը, դրանք անօգուտ են դառնում: Թվում է, թե ավելի պարզ բան չկա: Բայց շատ մարդիկ տարիներով ապրում են այդպես՝ իրենց ուղեղը ծանրաբեռնելով ոչ պիտանի խոսակցություններով: Պետք չէ այդպես անել: Հենց որ դուք սկսում եք հասկանալ, որ ձեր բառերը խլում են ուրախությունը, փակեք ձեր բերանը:
Հենց որ սկսվում է հարաբերություններ պարզելու փուլը, հեռացեք: Հենց զգում եք, որ ձեր զուգընկերը ցանկանում է մեղադրել ու հանդիմանել ձեզ, թույլ մի տվեք ձեր մեջ մեղքի զգացում սերմանել: Հեռացե՛ք: Հարաբերությունները պետք են ուրախության համար: Մնացած բոլոր հարաբերությունները՝ «երեխաների համար», «քանի որ բոլորն այդպես են ապրում», «արդեն սովորել եմ», «քանի որ առանց նրա ավելի վատ է», պարզապես պետք է վերցնել ու նետել աղբամանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը