Բաժիններ՝

Վաչե Տերտերյանը վստահեցնում է` համայնքների խոշորացման գործընթացում անկանխատեսելի խնդիր չի առաջացել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը համայնքների խոշորացման ծրագրի արդյունքները գոհացուցիչ է համարում: Նրա խոսքով` դա բոլորովին այն պատճառով չէ, որ խնդիրներ չեն առաջացել ու ամեն ինչ հարթ է ընթացել, այլ ծագած բոլոր դժվարություններն ու խնդիրները կանխատեսելի են եղել: Այս մասին պաշտոնյան նշեց Դիլիջանում լրագրողների հետ զրույցում:

«Մենք ունեցել ենք համաչափ ընտրություններ, ունենք ձևավորված տեղական ինքնակառավարման մարմիններ, այսինքն`ավագանիներ, ունենք համայնքի ղեկավարներ և արդեն իսկ ընթացքի մեջ են նրանց աշխատակազմերի ձևավորման և բնականոն աշխատանքային հունի ﬔջ մտնելու գործընթացները: Դժվարություններ, ինչ խոսք, կան, որոնք կապված են աշխատակազմերի ձևավորման, դրանցում փոփոխություններ կատարելու հետ, որովհետև շատ նուրբ, զգայուն թեմա է: Մենք որևէ տեղ որևէ մեծ խնդիր չունենք, եթե նույնիսկ մեկ-երկու անհարթություններ կան, դրանք լուծելով առաջ ենք գնում», -ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է ծրագրի հետագա ընթացքին, ապա Վաչե Տերտերյանն ասաց, որ նախատեսում են 2018 թվականին այն շարունակել ու ավարտին հասցնել: «Մեր ծրագրային նպատակը 2018 թվականին վարչատարածքային բարեփոխումներն ավարտելն է»,- հավելեց պաշտոնյան: Նրա խոսքով` այս պահին դժվար է հստակ թիվ նշել, թե քանի համայնք ի վերջո կձևավորվի, քանի որ այս բարեփոխումով թվաբանական խնդիր չի լուծվում: «Կարելի է ուղղակի արձանագրել, որ մենք շուրջ 450 համայնքների խոշորացման արդյունքում ունենք 52 համայնք, այսինքն՝ 8-9 միջին համայնք` մեկում, բայց դա որևէ կերպ չի բացառում ունենալ 20-30 համայնք՝ մի դեպքում, մեկ այլ դեպքում` 3 համայնք»,-հավելեց պաշտոնյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս