Ֆրանսիական ցածր կալորիականությամբ «Մադամ» աղցանը՝ Ձեր տոնական սեղանին. իրական նրբագեղություն
Մի անհանգստացեք, թեկուզ և սա ֆրանսիական աղցան է, բայց մթերքները հեշտությամբ կարող եք գտնել յուրաքանչյուր սուպերմարկետում, իսկ պատրաստելը կտևի ընդամենը 15 րոպե:
Խաղողով և հավի մսով ֆրանսիական աղցան «Մադամ»
Բաղադրիչներ
1. Պինդ պանիր – 300 գ
2. Խաղող քիշմիշ – 500 գ
3. Կոնսերվացված արքայախնձոր – 300 գ
4. Հավի փափկամիս – 400 գ
5. Մայոնեզ – 150 գ
6. Սխտոր – 2 ատամիկ
Պատրաստման եղանակը
1. Լվանալ խաղողը, իսկ հետո կիսել 2 մասի: Արքայախնձորը կտրատել խորանարդաձև, իսկ պանիրը քերել քերիչով:
2. Հավի փափկամիսը եփել, իսկ երբ այն սառչի, կտրատել խորանարդաձև:
3. Բոլոր բաղադրիչները լցնել աղցանի համար նախատեսված տարայի մեջ, հետո ավելացնել մայոնեզը և լավ խառնել:
4. Վերջ, աղցանը պատրաստ է: Իսկ եթե Դուք սիրում եք սխտոր, ապա կարող եք մանրացնել 1-2 ատամիկ և ավելացնել աղցանին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը