Բաժիններ՝

«Եթե ուզում եք լինել օրգանիկ երջանիկ մարդ, հաճախ արեք այն, ինչից վախենում եք». Սթրեսը՝ որպես երջանկության աղբյո՞ւր

Մարդիկ երազում են, որ գա մի օր, ու մկանները դադարեն լարվելուց, ուղեղն այլևս սթրեսի չենթարկվի, և կյանքը վերջապես դառնա մի երկարատև երջանիկ ընթացք: Մարդիկ ձգտում են սրան, հավատում, որ մի օր ունենալու են այդ երջանիկ, հանգիստ կյանքը, այլապես էլ ապրելն ո՞ւմ է պետք:

Շատերը կան, ովքեր զբաղվածության բարձր մակարդակի ու սթրեսի պատճառով տառացիորեն երազել են ինչ-որ տեղ մեկնել, ուր կպառկեն տաք ավազի վրա, իրենց ոտքերը կողողեն օվկիանոսի ջրերը, իսկ օրվա գլխավոր հարցը կլինի՝ ի՞նչ վերցնել՝գազավորված ըմպելի՞ք, թե՞ նարնջի թարմ քամած հյութ: Եվ ինչն է հետաքրքիր:

Հենց որոշ մարդկանց հաջողվում էր իրականացնել իրենց վերը նշված երազանքը, որոշ ժամանակ անց կամ ընկղմվում էին խորը ձանձրույթի մեջ և վերադառնում տուն, կամ սկսում խմել: Խոստացված երջանկությունը շատ արագ փոշիացել էր, ու նրան փոխարինելու էին եկել անտարբերությունն ու ձանձրույթը:

Հույսը դնել այն բանի վրա, որ շատ փողը և առանց պրոբլեմների կյանքը ձեզ համար կապահովի երջանիկ կյանք, նույնն է թե՝ ամուսնանալիս մտածել, թե հատում ես վերջնագիծը, ու այժմ քեզ սպասում է երկար և երջանիկ կյանք: Միայն թե թե՛ առաջինը, թե՛ երկրորդը բացարձակ անհասանելի են, ընդ որում, ոչ թե այն պատճառով, որ աշխարհը դաժան է ու անարդար, ոչ: Իրականում ամեն ինչ ավելի պրոզաիկ է. Ամեն ինչում մեղավոր է ուղեղը: Եկեք այժմ հասկանանք, թե ինչպես են աշխատում, այսպես կոչված, երջանկության հորմոնները:

Կարդացեք նաև

Դա լույս կսփռի այն իրողության վրա, թե ինչու այդքան ցանկալի՝ առանց խնդիրների ու վախերի կյանքը երբեք ձեզ երջանիկ չի դարձնի: Խնդիրն այստեղ բացառապես ֆիզիլոգիայի մեջ է, իսկ ավելի ճիշտ՝ նեյրոֆիզիոլոգիայի: Քանի որ 50,000 տարվա ընթացքում մեր ուղեղը գործնականորեն չի փոխվել, նրա համար նորմալ է այդպիսի պատճառահետևանքային կապը:

Եթե տերն ինչ-որ բանից վախենում է, դա միշտ նշանակում է, որ նրա ֆիզիկական ամբողջականությանն ինչ-որ բան սպառնում է: Սա փաստ է, որ կասկածների տեղիք չի տալիս, և ապացուցված ու փորձված է հազարամյակներով:

Իսկ եթե ինչ-որ բան սպառնում է ֆիզիկական ամբողջականությանը, նշանակում է, որ սպառնում է նաև ուղեղին: Այդ պատճառով էլ, եթե, ասենք, տիրոջ ստորին վերջույթները վնասվում են, կամ մեկ այլ ծանր վնասվածք է ստանում, ուղեղը պետք է շտապ կարգով պահպանի տիրոջ գիտակցությունը, որպեսզի վերջինս կարողանա փրկվել: Այն դա անում է հետևյալ կերպ: Երբ ակտիվանում է վախի համար պատասխանատու կենտրոնը, ուղեղը հերթով արտանետում է հորմոններ.

Սկզբում՝ ադրենալին ու կորտիզոլ՝ ռեակցիան լավացնելու համար, ապա և՝ էնդորֆինների բավականաչափ մեծ քանակ: Սրանք արտադրվում են այն ժամանակ արդեն, երբ վախը գործնականում անցել է, և պետք են նրա համար, որ մարդը կարողանա դիմանալ հնարավոր ցավային շոկին ու փրկվի:

Ստացվում է, որ որքան ուժգին է վախը կամ սթրեսը, այնքան ուղեղը դրանից հետո շատ էնդորֆիններ է մատակարարում իր տիրոջը: Եվ ահա հենց արդեն իրողություն է վախեցնող կամ ցավոտ գործողությունը (օդապարիկով թռիչք, ղեկավարի հետ խոսակցություն, քննության հանձնում, երեխայի ծնունդ), ուղեղի կողմից արտանետվում են ահռելի քանակի էնդորֆիններ, որոնք իրենց բաղադրությամբ, ի դեպ, գրեթե նույնական են հերոինի հետ:

Ստացվում է, որ մեր ուղեղի մեջ կա սեփական փոքրիկ հերոինային գործարանը, որը մեզ տալիս է անհրաժեշտ չափաբաժինը, երբ համարում է, որ տվյալ պահին այն մեզ անհրաժեշտ է: Սրա հետ կապված՝պետք է մերկացնել ևս մեկ՝ ադրենալինային կախվածության միֆը, որն իրականում գոյություն չունի: Բոլոր կիսախելագար էքստրեմալները կախվածություն ունեն ոչ թե հենց վախի ու սթրեսի վիճակից, այլ դրան հետևող արբեցնող, օրգանական հաճույքի չափաբաժնից:

Այսինքն, ավելի ճիշտ կլինի նրանց կոչել էնդորֆինամոլներ, էնդորֆինից կախվածություն ունեցողներ: Եվ ուրեմն, ի՞նչ ունենք մենք: Ստացվում է, որ կյանքում հենց այդ սուր զգացողությունների պակասից են մարդիկ տառապում մելամաղձոտ վիճակից և գտնվում զանազան ընկճախտամերձ իրավիճակներում:

Այստեղից՝ հետևություն: Եթե ուզում եք լինել օրգանիկ երջանիկ մարդ, հաճախ արեք այն, ինչից վախենում եք: Այդ ժամանակ ուղեղը ձեզ երաշխավորված կերպով կապահովի երջանկության հորմոններով: Վստահաբար բոլորիս մոտ էլ եղել է նման իրավիճակ, երբ, ասենք, բարձր տեղից թռչելուց, դիպլոմը պաշտպանելուց կամ ղեկավարին նոր նախագիծը ներկայացնելուց ու նրա հավանությանն արժանանալուց հետո աներևակայելի հաճույքի պահեր ենք ունեցել:

Անգամ կանայք ծննդաբերության անտանելի ցավերից հետո, երբ արդեն երեխան ծնվել է, էնդորֆինների ու օքսիտոցինի հետագա ի հայտ գալու հետ՝ մոռանում են սարսափելի երկունքի ցավերը: Այնպես որ, մի վախեցեք վախենալուց և ավելի համարձակ եղեք: Ձեր այդ համարձակությունը կպարգևատրվի վաստակած երջանկությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս