ՔՊ-ն ոտքից գլուխ կոմպրոմատ է, ընկել ուրիշների վրա կոմպրոմատ է փնտրում. Էդուարդ Շարմազանով

Կոմպրոմատը՝ թուրք-ադրբեջանական շահեր սպասարկելն է, ինչով զբաղված է Նիկոլը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«ՔՊ-ն ոտքից գլուխ կոմպրոմատ է, ընկել ուրիշների վրա կոմպրոմատ է փնտրում։

Էրդողանի գիրքը կրծքին սեղմելը կոմպրոմատ է։

Արցախն Ալիեւի հրահանգով Ադրբեջանի մաս ճանաչելը կոմպրոմատ է։

Հայ դատից հրաժարվելը կոմպրոմատ է։

Ցեղասպանության զոհերի հիշատակն ուրանալը կոմպրոմատ է։

Եկեղեցու վրա հարձակվելը կոմպրոմատ է։

Անկախության հռչակագրից ու Արարատից հրաժարվելը կոմպրոմատ է։

Նիկոլական լինելն էլ կոմպրոմատ է ու կոմպրոմատ»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031