Բաժիններ՝

ԵՄ-ն վերացրել է պատժամիջոցները Սիրիայի ուժային գերատեսչությունների նկատմամբ

ԵՄ-ի Խորհուրդը բանաձև է ընդունել Սիրիայի իրադրության կապակցությամբ 2012 թվականի հունվարի 18-ի Եվրամիության պատժամիջոցների կանոնակարգում ուղղումների մասին՝ պատժամիջոցների ցանկից բացառելով մի շարք իրավաբանական անձանց, այդ թվում՝ ուժային գերատեսչություններին։

Փաստաթուղթը մայիսի 19-ին հրապարակվել է ԵՄ-ի «Պաշտոնական հանդեսում»։

Դրա համաձայն՝ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների ցանկից հանվել են՝ քաղաքական անվտանգության վարչությունը, գլխավոր հետախուզության վարչությունը, ռազմական հետախուզության վարչությունը, ռազմաօդային ուժերի հետախուզության վարչությունը, պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը, կիրառական գիտությունների և տեխնոլոգիաների բարձրագույն ինստիտուտը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031