Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները ներկայացրել են 2016թ. դեկտեմբերի 26-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի հիմնական դրույթները: ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ին:
ԱԺ-ում մեկնարկել է ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպված «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումները:
Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումը դրական իրադարձություն է:
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ եւ պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին:
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ դադարեցնում են կորած «Սան Խուան» սուզանավի անձնակազմի 44 անդամներին փրկելու գործողությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ գագաթնաժողովում, որը նախօրեին տեղի է ունեցել Մինսկում, ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտարարության նախագիծը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում ուղղակի ներդրումների չափը կազմել է 58 մլրդ 507.7 մլն դրամ կամ 120.6 մլն դոլար. այս ցուցանիշը հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
ԱՄՆ-ը հետեւողականորեն ձգտելու է ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը լուծել ՄԱԿ-ի օգնությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Լոռու մարզպետարանը տոկոսով փող է տալիս, և որպեսզի «վարկառուն» չգցի իրենց, ձեռքի հետ էլ գույք է վերցնում «զալոգ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մադրիդի Gayane’s հայկական ռեստորանի ճաշացանկը դարձել է հայ և վրացական համայնքների բախման ու սկանդալի պատճառ։
Դեկտեմբերի 1-ին, ժամը 09:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենիացի փողոցի թիվ 30 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ռուսաստանյան հեռուստաալիքների՝ Հայաստանի դեմ ուղղված հաղորդումների մասին ամեն ինչ, կարծես թե, ասվել է՝ առանձնապես ավելացնելու բան չկա: Գուցե պարզապես կրկնեմ, որ արտասահմանյան լրատվամիջոցների նկատմամբ մեր ուշադրությունը որոշակիորեն չափազանցված է՝ ի վերջո, իրե՛նք գիտեն, թե ինչ են անում:
Ծագումով հայ, արգենտինական «Independente» հայտնի ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Նորայր Նակիսը նոյեմբերի 30-ին ձերբակալվել է։
Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու հիմքի ուսումնասիրման ժամանակ գաղտնարան է հայտնաբերվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դադիվանքի վերականգնման նախագծերի հեղինակ, ճարտարապետ Սամվել Այվազյանը:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Երեւանի պետական կրկեսում շինարարական աշխատանքները շարունակվում են: Կրկեսի ութհարկանի շենքն արդեն պատրաստ է, առաջիկայում կմեկնարկեն ներքին հարդարման աշխատանքները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի վարչություն՝ հետագա քննությունը իրականացնելու համար: Այդ մասին թերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա երիտասարդը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհը բավական թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա: Հիշում եք՝ ԱԻՆ-ը, մի քանի օր շարունակ չկարողանալով մարել հրդեհը, ստիպված էր դիմել ՌԴ օգնությանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մինչ ՌԴ-ԱՄՆ-Իրան-Իսրայել առանցքում քննարկում են Սիրիայի քաղաքական ապագայի հարցը` դաշնություն, թե համադաշնություն, հայաստանյան օլիգարխների մոտ, որոնք զբաղվում են շինարարական լուրջ գործունեությամբ, «խորը» սպասում է:
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով ժամը 06:32-ին (Գրինվիչի ժամանակով` 02:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.760 և արևելյան երկայնության 57.350 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Կերման քաղաղաքից 56 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
«Իրատես» թերթը գրում է. «Նորություն չէ, որ Հայաստանում պաշտոն ունեցող անձն ամեն ինչ անում է, որ պետական կառավարման համակարգ «ներմուծի» իր հարազատ-ծանոթ-բարեկամներին: Այս կառավարության հայտարարած օպտիմալացման պատճառով եւս իրենց աշխատանքից զրկվում են հիմնականում ոչ յուրայինները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանն անցած շաբաթ ամուսնացրել է դստերը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին տարիներին հացի արտադրության ծավալների անկումը դարձել է շարունակական:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 01-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։