
ՌԴ-ն քվոտա է տալու ՀՀ-ին. հայ օլիգարխներնն ուզում են «փայ» ունենալ Սիրիայում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մինչ ՌԴ-ԱՄՆ-Իրան-Իսրայել առանցքում քննարկում են Սիրիայի քաղաքական ապագայի հարցը` դաշնություն, թե համադաշնություն, հայաստանյան օլիգարխների մոտ, որոնք զբաղվում են շինարարական լուրջ գործունեությամբ, «խորը» սպասում է:
Բանն այն է, որ Սիրիայի վերականգնման գործում ՌԴ-ն որոշակի քվոտաներ է տալու նաեւ Հայաստանին, քանզի Հայաստանը պատերազմի ողջ ընթացքում հավատարմաբար կանգնեց Սիրիայի եւ Ռուսաստանի կողքին:
Ու հիմա հայտնի օլիգարխները փորձում են հասկանալ` իրենք «փայ» ունենալո՞ւ են, կարողանալո՞ւ են պատվերներ ստանալ եւ շինարարություն ծավալել նավթահումքային ռեսուրսներով հարուստ Սիրիայում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: