Ինչքան է կազմել հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում ներդրումների չափը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում ուղղակի ներդրումների չափը կազմել է 58 մլրդ 507.7 մլն դրամ կամ 120.6 մլն դոլար. այս ցուցանիշը հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Թերթը պարզեց, որ այս տարի իրականացված ուղղակի ներդրումները 12.1 մլրդ դրամով կամ 25.1 մլն դոլարով ավելի են` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Բայց, նկատենք, որ ներդրումները հիմնականում ուղղվել են հանքարդյունաբերության ոլորտ. միայն 58 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել է Ջերսի օֆշորային կղզուց: 7 մլրդ դրամի ներդրում էլ հանքարդյունաբերության ոլորտում արվել է Գերմանիայից: Իսկ ահա տնտեսության մյուս ոլորտներում օտարերկրյա ուրիշ պետություններից ներդրումները եղել են աներեւակայելի քիչ, եւ չեն գերազանցում 5 մլրդ դրամը:
Դեռ ավելին՝ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամսիներին ՀՀ-ից արտահանել է 17.1 մլրդ դրամի կապիտալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: