
Նրանց կռիվը Հայաստանի դեմ չէ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ռուսաստանյան հեռուստաալիքների՝ Հայաստանի դեմ ուղղված հաղորդումների մասին ամեն ինչ, կարծես թե, ասվել է՝ առանձնապես ավելացնելու բան չկա: Գուցե պարզապես կրկնեմ, որ արտասահմանյան լրատվամիջոցների նկատմամբ մեր ուշադրությունը որոշակիորեն չափազանցված է՝ ի վերջո, իրե՛նք գիտեն, թե ինչ են անում:
Առավել եւս չարժե ինքնահաստատվել այդ «լրատվամիջոցների» եւ նրանց ներկայացուցիչների հասցեին «թունդ բառեր» գրելով: Իհարկե, այդ հակահայկական արշավում ամենակոպիտն ու ցինիկը HTB-ն էր: Թե ինչու էր հատկապես այդ ալիքն իրեն թույլ տվել Հայաստանի հանդեպ ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններ, կարող եմ միայն ենթադրություններ անել. գուցե HTB-ի տերը՝ «Գազպրոմը», անհանգստանում է Կարեն Կարապետյանի հետագա ճակատագրի համար: Բ
այց դա զուտ վարկած է, բացառված չէ, որ կան ավելի խորը պատճառներ, որոնց մասին տեղյակ են ռուսաստանյան իրականությանը մոտիկից ծանոթ մարդիկ: Պ
արզ է, որ ռուսաստանյան հեռուստաալիքների կռիվը վերջին հաշվով Հայաստանի դեմ չէ: Նրանք քարոզչական պատերազմ են վարում Եվրոպայի, եվրոպական արժեքների դեմ՝ փորձելով դրանք խեղաթյուրել եւ ներկայացնել որպես «ռուսական աշխարհին», ռուսաստանյան շահերին հակադրվող գաղափարախոսություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: