Բաժիններ՝

Որն է երևակայական ընկերների անհետացման գլխավոր պատճառը

Բրիտանացի երեխաների միայն 17 տոկոսն ունեն երեւակայական ընկերներ այն դեպքում, երբ 2001 թվականին անտեսանելի խաղընկերներ ուներ հարցման մասնակիցների կեսը: Այդ մասին ասված է երեխաների համար ապրանքներ արտադրող Snazaro ընկերության կողմից անցկացված հետազոտության մեջ, տեղեկացնում է Beta News-ին:

Հարցմանը մասնակցել են 2 հազար բրիտանացի ծնողներ: Պարզվել է, որ տղաների համեմատությամբ աղջիկների ընկերների մեջ 10 տոկոսով ավելի հաճախ են լինում մտացածին անձինք: Ծնողների 37 տոկոսը վստահ է, որ իրենց երեխաները գոյություն չունեցող ընկերներ են ունենում, որովհետեւ նրանց երեւակայությունը չափազանց ակտիվ է: Հետազոտողները կարծում են, որ գերարագ հասանելի ինտերնետի, պլանշետների եւ մյուս շարժական սարքերի զարգացումը երեխաներին խանգարում է ստեղծագործական մոտեցումներ դրսեւորել եւ, որպես հետեւանք, նվազեցնում է երեխաների մոտ երեւակայական ընկերների հայտնվելու հավանականությունը:

Դա հաստատում են վերջերս կատարված այլ ուսումնասիրություններ, որոնցում ցույց է տրվում, որ այն երեխաները, որոնք հաճախ են հեռուստացույց դիտում, պակաս կրեատիվություն են դրսեւորում հեռուստացույց գրեթե չդիտող երեխաների համեմատությամբ: Մասնագետները կարծում են, որ երեւակայական ընկերներն ավելի հաճախ հայտնվում են այն ժամանակ, երբ լրանում է երեխայի երեք տարին, իսկ անհետանում են նրանք մոտավորապես յոթ տարեկան հասակում: Ջեկը կարծեցյալ ընկերոջ ամենատարածված անունն է: Նրան հաջորդում են՝ Հարրին, Չառլին, Բենը եւ Էլլին, ինչպես նաեւ Բոբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս