Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը մահացել է։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից։
Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը չի կարող միանշանակ ասել, թե մինչեւ իր նախագակական ժամկետի ավարտը Ռեքս Թիլերսոնը կպահպանի արդյոք ԱՄՆ-ի պետական քարտուղարի պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գտնվող «Մարալիկ մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ տնօրեն Էդգար Բրուտյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին իրազեկել է Իրան կատարած ուղեւորության արդյունքների մասին:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել, հայտնաբերվել են 1.5 ամիս որպես անհետ կորած որոնվող Հրազդանի 2 բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը «Պրես Ստենդ» ընկերության գործունեությունը ձախողելուց հետո անցել է իր մյուս բիզնեսների վաճառքին։
Twitter-ում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը նոյեմբերի 2-ին «ոչ կանխամտածված անջատվել է» եւ 11 րոպե չի աշխատել:
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը ժեներալիտետի (կառավարության) անդամների ձերբակալումը համարել է «լուրջ սխալ եւ ոտնձգություն ժողովրդավարության դեմ» եւ պահանջել է ազատ արձակել իր ստորադրյալներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հավանաբար, Վիետնամում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝վերջերս ֆինանսների նախարարության «կռուն» մանրակրկիտ ստուգումներ է կատարել Հանրային հեռուստաընկերությունում, ինչի արդյունքում բազմաթիվ չարաշահումներ ու խախտումներ են հայտնաբերվել։ Բացահայտված մեծամասշտաբ խախտումների կիզակետում հայտնվել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին հերթական էլիտար հարսանիքն է սպասվում.«Երևան-Գազի» տնօրեն Գառնիկ Մովսիսյանը պատրաստվում է ամուսնացնել որդուն։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը, որի զոհ է դարձել ութ մարդ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի՝ բանակում չծառայած փեսա Կարապետ Գուլոյանը կարծում է, որ տարկետման իրավունքը պետք է հանվի:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը օրերս անակնկալ այցով եղել է Արմավիր ՔԿՀ-ում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 03-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարությանը նյարդայնացնում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների որոշ մասի ընդգծված հակակառավարական վարքագիծը, և գործադիրը որոշել է սպառնալիքներով ու ակնարկներով լռեցնել նրանց:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կինը՝ դոկտոր Ռուզիկը, ձեռնոց է նետել ամբողջ ՊՆ համակարգին։ Ամուսնու՝ Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո նա առաջին անգամ անհասցե գրառում էր կատարել ՊՆ համակարգի դասալիք պաշտոնյաների մասին։
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 23.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում քաղաքացի է մոլորվել, իսկ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանից հարևան Իրան ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր է առաջացրել անասնաբուծության այս ճյուղում: Մարդիկ վաճառել են ոչխարները, բայց չեն կարողացել լրացնել խմբաքանակը: Ու հիմա Հայաստանը ստիպված է ոչխարի միս ներկրել:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նոյեմբերի 7-11-ը կայցելի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանն ամեն կերպ փորձում է խուսափել զինծառայությունից. այսօր էլ նա դեռ զորակոչային տարիքի է՝ 26 տարեկան:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցած ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ միջև համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ մի չափազանց տհաճ միջադեպ տեղի ունեցավ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրները շարունակում են զավեշտալի մանրամասներ պատմել ՀՀԿ ֆրակցիայում «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի քննարկումից։ Քննարկումն անչափ բուռն է ընթացել, որովհետև օրենքի կնքահայր և կնքամայր Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը պնդել են, որ այն պետք է ընդունվի առանց դույզն-ինչ փոփոխության՝ այդպիսին է ԵՄ-ի պահանջը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը մայիսին, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, ստեղծել է աուդիտորական կազմակերպություն, որը պետք է վերահսկի «Մուլտի գրուպ» կոնցեռնի աշխատանքները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից հետո փոքրիկ երեխան չի կարողանում խոսել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին այն անձինք, որոնք այս օրերին այցելել են փոքրիկի տուն և փորձել իրենց օնությունը ցուցաբերել նրան:
Նոյեմբերի 2-ին` ժամը 20:04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3 տարեկան երեխայի պատանդառությունից հետո Երևանի քաղաքապետարանում լուծումներ են փնտրում մանկապարտեզներում անվտանգության բարձրացման համար: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրահանգել է լրջագույն ուշադրություն դարձնել մայրաքաղաքում նախադպրոցական և դպրոցական հաստատությունների անվտանգության հարցերին:
Հելլոուինի ոգին Դալլասի կենդանաբանական այգում զգացել են նույնիսկ կենդանիները. տոնի կապակցությամբ նրանք դդումներ էին ստացել:
Ջրասուզակներն առաջին անգամ հետազոտել են վիթխարի երկնագույն անցքը, որը գտնվում է Ավստրալիայի հյուսիսարեւելյան ծովեզերքի մերձակա Դեյդրիմ կղզուց 200 կիլոմետր հեռավորության վրա: