Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հովվական հերթական այցը Ձորաշեն համայնք է եղել:
Ծնողներից շատերին անհանգստացնում է այն հարցը, որ իրենց երեխաները չեն կարողանում պաշտպանել իրենք իրենց: Նման խնդիրներ կարող են առաջանալ խաղահրապարակում, մանկապարտեզում, դպրոցում և այլ հասարակական վայրերում, որտեղ կան հասակակից երեխաների խմբեր և որոշակի գործունեություն, որը հավաքագրել է նրանց նույն վայրում:
Նեյմարը և Կավանին վիճել են 11-մետրանոցն իրացնելու ցանկության պատճառով: ՊՍԺ-ն 9 խաղերում հավաքելով 25 միավոր՝ Ֆրանսիայի առաջնության առաջատարն է:
Իսպանիայի Սահմանադրական դատարանը լուծարել է Կատալոնիայի իշխանությունների կողմից սեպտեմբերի 6-ին ընդունված օրենքը, որը անկախության հանրաքվեի անցկացում է նախատեսում այդ տարածաշրջանում:
«Թե իր, թե Ադրբեջանի այն պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր փորձում են պատրանք ստեղծել, թե Նախագահը հանդիպումից անմիջապես հետո ցանկացել է մանրամասներ հնչեցնել ու պայմանավորվածություն է խախտել, ոչ այլ ինչ են, քան անհեթեթություններ», – նշեց Էդուարդ Շարմազանովը:
Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներում հոկտեմբերի 17-ի դրությամբ համայնքի ղեկավարի թեկնածուների կողմից ներկայացվել է ինքնաբացարկի 3 դիմում:
Հոկտեմբերի 18-19 արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին։
Թուրքիան խնդրում է Եվրամիությանը՝ պարզորոշ ասել՝ ցանկանում են արդյոք իրեն տեսնել ԵՄ-ի անդամների շարքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այցով գտնվում է Վարշավայում:
2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսով երթևեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել են կանխիկ գումար, նույնականացման քարտ, բանկային քարտեր: Գողացված բանկային քարտերից մեկով նույն օրը կատարվել է գումարի կանխիկացման փորձ:
Հոկտեմբերի 17-ին փլուզում է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքի ածխահանքերից մեկում:
Գրեթե 700 ընկերություններ իրենց գրասենյակները Կատալոնիայից Իսպանիայի այլ տարածաշրջաններ են տեղափոխել տարածաշրջանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումից ի վեր:
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հրապարակվել է, քանի որ երկու կողմերը համաձայնություն են տվել, ինչը նշանակում է, որ գոնե այդ երկու կողմերը վճռական են այն ստորագրելու հարցում»:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ էր մատակարարում տեղի իրացման կետերին:
ՊԲ 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ Արցախի Հանրապետության զինված ուժերի վարչության ու կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
«Շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ քայլերի ձեռնարկումը, կարծում եմ` մոտակա ժամանակահատվածի համար պետք է, որ ունենա մեծ ազդեցություն: Գիտեք, որ շփման գծում լարվածությունը շատ մեծ է: Մեր ակնկալիքը, որ պետք է ադրբեջանական կողմը միջոցներ ձեռնարկի այդ լարվածությունը մեղմացնելու առումով, արձանագրվեց այն վերջնական հայտարարության մեջ, որը տարածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս առումով, իհարկե, հանդիպման արդյունքները պետք է դրական համարել»,- ընդգծեց Նահապետյանը:
Մեծ Բրիտանիան չի կարող նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, բայց կարեւոր է համարում երկխոսության պահպանումը:
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ամերիկյան ընկերությունների հետ բանակցություններ վարել նավթի եւ գազի շուրջ։
53-ամյա լրագրողը զոհվել է հոկտեմբերի 16-ին մեքենայի պայթյունի հետևանքով: Նրա մեքենան պայթյունի հետևանքով մի քանի մասերի է բաժանվել:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող ձեռք բերել:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Ալվարդ Մ.-ն, 1977 թ. ծնված Վահրամ Մ.-ն և 1987 թ. ծնված Ստանիսլավա Կ.-ն:
Իռլանդիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում հոկտեմբերի 17-ին փակ են բոլոր դպրոցները, շարունակվում են երկաթուղային եւ ավիահաղորդակցության խափանումները, հարյուր հազարավոր տներ մնում են առանց լույսի, մի մասն էլ՝ առանց ջրի «Օֆելյա» փոթորկի պատճառով, որը շարունակում է մոլեգնել Իռլանդիայի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության տարածքում։
«Այս հարցում Հայաստանն ու ԵՄ-ն տարաձայնություններ չունեն, ավելին` ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք, ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնեցված, Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ունենք ու աշխատանքներ ենք տանում մինչև 2026 թվականը գործող ատոմակայանի ռեսուրսն ապահովելու ուղությամբ»,-ասաց Խոսրով Հարությունյանը` ավելացնելով, որ դա որևէ մեկի մոտ մտահոգություն չի առաջանցում:
«Մեր արտադրանքն արտահանվում է հիմնականում Ռուսաստան։ Տեղական շուկայում մեր արտադրանքի պահանջարկը բավականին մեծ է, աշխատում ենք գրեթե բոլոր սուպերմարկետների հետ»։
Այս ամենն ի մի է բերվում մի փաստաթղթով, որ կոչվում է Ազգային գործարար օրակարգ: Մշակելու ենք հայկական ճանապարհային քարտեզը, ապա պետության հետ ձեռք ձեռքի աշխատելու ենք այն իրականացնելու համար»:
Հոկտեմբերի 16-ին ժամը 23:50-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի բնակիչ 1992թ. ծնված Ս.Գ-ն, վարելով «Հոնդա ակորդ» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում բախվել է 1992թ. ծնված Ա.Հ-ի վարած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի հետևի մասին, ինչի հետևանքով «Հոնդա ակորդ» ավտոմեքենայի ուղևոր՝ նույն քաղաքի բնակիչ 1977թ. ծնված Վ.Գ-ն քթի սալջարդով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր:
«Հանդիպումը կառուցողական էր, եւ հիմնական թեզն այն էր, որ կողմերը պայմանավորվել են շփման գծում լարվածությունը նվազեցնելու շուրջ: Հաջորդ մեսիջը Սերժ Սարգսյանի սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն էր, որ կողմերը կոնֆլիկտի լուծման տարբերակի վրա դեռեւս դուրս չեն եկել, եւ երրորդ մեսիջը, որ հնչեց ՀՀ Նախագահի կողմից` Արցախի հարցն էր»:
43-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
«Պետք է հաշվի առնել նաև, որ մենք հումքի արտադրություն չունենք, այսինքն՝ այն միշտ ներմուծվում է ,և միշտ որոշակի կախվածության մեջ ենք լինում հումք արտադրողներից։ Սա հատկապես կարևորվում է, երբ խոսքը վերաբերում է հարստացված ուրանին։ Այս ամենից ելնելով՝ մենք փորձում ենք գնահատել բոլոր տարրերը։
«Պարզ է, որ մենք ամեն ինչ անում ենք, որ այդ մաքուր մեղրը կարողանանք տանել նաև արտասահման, դա շատ կարևոր հարց է մեզ համար: Առաջին խնդիրն այն է, որ ստեղծենք իդեալական պայմաններ՝ մաքուր մեղր ստանալու համար: Մենք բոլոր շանսերն ունենք, որ այդ արտադրանքը տանենք Եվրոպա, բայց դրա համար, իհարկե, ժամանակ է պետք»: