
Ավտովթարներ Ստեփանակերտ քաղաքում

Հոկտեմբերի 16-ին ժամը 23:50-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի բնակիչ 1992թ. ծնված Ս.Գ-ն, վարելով «Հոնդա ակորդ» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում բախվել է 1992թ. ծնված Ա.Հ-ի վարած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի հետևի մասին, ինչի հետևանքով «Հոնդա ակորդ» ավտոմեքենայի ուղևոր՝ նույն քաղաքի բնակիչ 1977թ. ծնված Վ.Գ-ն քթի սալջարդով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
***
Հոկտեմբերի 17-ին ժամը 01:30-ի սահմաններում, ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1994թ. ծնված Բ.Մ-ն, վարելով «Աուդի» ավտոմեքենան, Ս. Դավթի փողոցի թիվ 58 շենքի դիմացի ճանապարհահատվածում բախվել է ճանապարհի աջ մասում կայանված նույն քաղաքի բնակիչ 1964թ. ծնված Վ.Ս-ին պատկանող «Ֆորդ» ավտոմեքենային և ստացած մարմնական վնասվածքով դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: