Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ չի հավակնում պրոֆեսիոնալ քաղաքական գործչի դերին, բայց ցանկանում է մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի լսելի դարձնի իր սերնդի ձայնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Ռազմավարական առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ անդամ չի փոխվել. բոլոր խաղացողները հետևում են այն որոշմանը, որն ընդունված է եղել ԵԽ-ի կողմից դեռ 1991թ. դեկտեմբերին. այն է՝ ճանաչել բոլոր նախկին սովետական հանրապետությունները սովետական սահմաններում, և դրանից են բխեցնում այդ բոլոր սկզբունքների կիրառումը՝ լինի դա տարածքների ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, թե անվտանգություն»:
Մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ժամանակավորապես դադարեցված Դիլիջան քաղաքի գազամատակարարման վերականգման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 24-ին ժամը 13:00-ից:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է երկրում վաղաժամկետ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը, ինչին ձգտում է հասնել ընդդիմությունը։
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանն այն կարծիքին է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում առկա անհամաձայնությունները պետք է վերացվեն մինչ փաստաթղթի ստորագրումը։
Կանխվել է կալանավորի սպանության փորձը. մանրամասնում է քննիչը։
Ճապոնիայում մոլեգնել է «Լան» հզոր թայֆունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինին:
Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:42-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի վերջնամասում՝ Իջևան տանող ավտոճանապարհին՝ աջակողմյան հատվածում, քաղաքացին ընկել է էլեկտրական աշտարակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քրդական զինված կազմավորումների եւ իրաքյան աշխարհազորի ջոկատների միջեւ հոկտեմբերի 24-ի առավոտյան մարտեր են ծավալվել իրաքա-սիրիական սահմանում:
«Ժողովրդավարությունը մեծամասնության իշխանություն է, որքանով ինձ սովորեցրել են բուհում, եթե փոքրամասնության ամեն ասածը պետք է անցնի, ապա այստեղ մի բան այնպես չէ, եթե քննարկման արդյունքում ամեն ինչ պետք է ընդունվի, ապա, ընդհանրապես, ինչո՞ւ ենք քննարկում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը:
Թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, նա իրեն լավ է զգում:
Իսպանիայի կառավարությունը կարող է ուժ կիրառել Կատալոնիայում կարգի վերականգնման համար, եթե ինքնավարության անկախության կողմնակիցներն ընդդիմանան տարածաշրջանի իրադրության կարգավորմանն ուղղված միջոցառումներին:
«Հիմա, եթե մի նախագիծ էլ ընդունել եք, դրական եզրակացություն եք տվել, դա չի նշանակում, որ մի հատ պետք է գրավոր շնորհակալություն հայտնենք խորհրդարանական մեծամասնությանը, մի հատ էլ արտահերթ նիստ գումարենք այդ շնորհակալությունն ավելի հանգամանալից ներկայացնելու համար»:
«Այն տեսակետը, որ մեր բոլոր ընդդիմադիր գործընկերների առաջարկները մերժվում են, դինամիկան և վիճակագրությունը ցույց են տալիս լրիվ հակառակը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախի Հանրապետություն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են ՖԻՖԱ-ի տարվա լավագույնի կոչման համար:
Պաշտոնական Բաքուն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենին Արցախ այցելելու պատճառով կներառի «սև ցուցակում»:
«Մենք ուզո՞ւմ ենք ունենալ խորհրդարանական պետություն, թե՞ ոչ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկականազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն:
Ոստիկանության լիազորությունները շատ սահմանափակ են և անհրաժեշտ է դրանք ընդլայնել: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում րագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` անդրադառնալով ոստիկանության վերաբերյալ Սերժ Սարգսյանի քննադատական ելույթին:
«Ես այդ տպավորությունը չստացա: Ճիշտն ասած, չեմ կարծում, ես դրա նախադեպը չեմ տեսել այս պահին, ոչ էլ ելույթից եզրակացրել եմ, որ դա վերաբերում էր Վովա Գասպարյանի հրաժարականին»:
Թուրքական «Sabah» թերթի սյունակագիր Մևլութ Թեզելն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի ժամանակ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի երկրպագուների ցուցադրած պաստառին:
ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը («Բուլկի» Արամ) հերքում է շրջանառվող լուրերը, որ վաճառում է իր բիզնեսները և մտադիր է հեռանալ երկրից:
ՄԱԿ-ի դերը աճող սպառնալիքների ֆոնին կարեւոր է մնում, ինչպես երբեք, բայց նրա ներուժը դեռ պետք է իրագործվի:
«Այս կառավարությունը բնավ օրիգինալ չէ, ու շարունակում է բոլոր նախորդ կառավարությունների արատավոր ավանդույթը՝ կոնվերային սիստեմով մերժել ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած օրենսդրական նախաձեռնությունները»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին չի զարմացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անարդյունավետությունը:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ուսանող տղաների մի խումբ ցույցեր է անում. նոր օրենքի ընդունումից հետո մագիստրատուրան այլեւս բանակից չի ազատի, իսկ տղաները, հավանաբար, չեն ուզում մագիստրատուրայում սովորել բանակում ծառայելուց հետո: Նրանք ուզում են սովորել բանակում ծառայելու փոխարեն՝ հայոց գիտությունն են ուզում առաջ շարժել, իսկ զինծառայությունը, ըստ երեւույթին, նրանց խանգարելու»:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 8.50-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի «Գռավ» կոչվող տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: