Բաժիններ՝

«Պատգամավորը որևէ դատապարտյալի մորքուրի մարդը չէ, որ գնում է տեսակցելու». Էդմոն Մարուքյան

«Մենք ուզո՞ւմ ենք ունենալ խորհրդարանական պետություն, թե՞ ոչ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն քննարկումներին  գալիս է միշտ անպատրաստ, միայն քվեարկելու համար. «Դուք էիք մի քանի ամիս, տարի առաջ ասում՝ մեզ պետք է խորհրդարանական երկիր, է՞ս է խորհրդարանական երկիրը, երբ հարցի քննարկումն ուղղակի կասեցվում է: Դուք չհիմնավորեցիք՝ ինչո՞ւ պետք չէ այդ հարցը քննարկել, հիմնավորեցիք միայն, թե ինչու եք դեմ այդ հարցին: Երկխոսությունը պետք է լինի պառլամետական համակարգի հիմքը, մենք գնում ենք դիկտատուրայի՞, թե՞ ուր: Եթե մենք այս շենքում որոշումներ չկայացնենք, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու, որովհետև այստեղից դուրս բոլորիս համար լուրջ խնդիրներ կսկսեն ծագել»:

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը՝ իր կառավարության հետ միասին, վերցրել է մի դեստրուկտիվ գիծ, որը լավ տեղ չի տանում. «Դա մերժելն է քաղաքական փոքրամասնության ցանկացած նախագիծ, անգամ նրանք, որոնք որևէ քաղաքական խնդիր չեն առաջացնում, դա բերում է նրան, որ իշխանությունը ստանա դեստրուկտիվ պատասխան, հետո չասեք՝ ընդդիմությունն ամեն ինչին դեմ է: Բա ո՞նց է, որ մենք ինչ ասում ենք՝ դուք դեմ եք: Ձերբակալված և կալանավորված անձանց մասին օրենքը շատ լավ գործել է, և պատգամավորը որևէ դատապարտյալի մորքուրի մարդը չէ, որ գնում է  տեսակցելու:

Պատգամավորը չի գնում՝ սնունդ տա, սիգարետ տա: Ի՞նչ է նշանակում՝ տեսակցելու: Միայն Հրայր Թովմասյանը կարող էր նման մեկնաբանություն տալ իր նախարար եղած ժամանակ: Մինչ այդ ես եղել եմ Արդարադատության նախարարությունում դիտորդական խմբի անդամ, ու չի եղել նման արգելք: Առավել ևս հիմա՝ խորհրդարանական երկիր դառնալու ճանապարհին, պատգամավորի լիազորությունները ո՞նց եք սահմանափակում»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս