«Չեն համապատասխանում իրականությանը». Արամ Հարությունյանը հերքում է իր բիզնեսները վաճառելու մասին լուրերը

ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը («Բուլկի» Արամ) հերքում է շրջանառվող լուրերը, որ վաճառում է իր բիզնեսները և մտադիր է հեռանալ երկրից:

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Հարությունյանը` հրաժարվելով որևէ այլ հարց մեկնաբանել:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Արամ Հարությունյանը խիստ արագացված վաճառում է իր կուտակած բիզնեսները, կամ անվանափոխում: Ենթադրվում է, որ նա կամ հեռանալու է երկրից, կամ նոր պաշտոն են խոստացել, և այդ պատճառով փորձում է «մաքրել» նախկին հետքերը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս