«Նախագահը ճիշտ ներկայացրեց, ի ցույց դրեց թերությունները». Ալիկ Սարգսյան
«Ես այդ տպավորությունը չստացա: Ճիշտն ասած, չեմ կարծում, ես դրա նախադեպը չեմ տեսել այս պահին, ոչ էլ ելույթից եզրակացրել եմ, որ դա վերաբերում էր Վովա Գասպարյանի հրաժարականին»,- այսօր ԱԺ-ում րագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ոստիկանության աշխատանքին վերաբերող Սերժ Սարգսյանի քննադատական ելույթը ենթադրո՞ւմ է արդյոք Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը:
Ըստ նրա` երբևիցե ոստիկանությունը «աբսալյուտ» գովասանքի չի արժանացել և աշխատանքը միանշանակ գերազանց չի եղել:
Ա. Սարգսյանի խոսքով` ոստիկանությունն իր աշխատանքն իրականացնելիս պետք է ունենա իր կամքից անկախ բացթողումներ:
Նրա կարծիքով` նախագահը ճիշտ ներկայացրեց, ի ցույց դրեց թերությունները, որ ոստիկանությունը պետք է հաշվի առնի և գոնե դրանք հասցնի մինիմումի, քանի որ ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ: