Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության անդամներին:
Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Learn to Code! It’s Fun!» խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Հայաստանն այս միջոցառմանը մասնակցում էր առաջին անգամ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Զամբիայի Հանրապետության նախագահ Էդգար Լունգուին՝ երկրի Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան քաղաքների, Բջնի, Թեղենիք, Սոլակ, Զորավան, Կոտայք, Քաղսի գյուղերի, «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի ջրամատակարարումը:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
«Ռեալի» հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն հետաքրքրել է Անգլիայի և Ֆրանսիայի թոփ-ակումբներին: Manchester Evening News-ը վստահեցնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն դիտարկում է Կազեմիրոյին ստորագրելու տարբերակը:
Կիպրոսում կայացած Հայաստանի Հանրապետություն-Հունաստան-Կիպրոս` երեք երկրների սփյուռքի հարցերով զբաղվող պետական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը ունի կարեւոր ենթահող, անցած որոշակի ուղի եւ մանավանդ ռազմավարական հեռանկարայնություն:
Իսպանիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին առաջարկել է հոկտեմբերի 26-ին կամ 27-ին պիրենեյան թագավորության կառավարության անդամների հետ բանավեճ անցկացնել խորհրդարանի նիստում:
Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման (բազմազանեցում կամ տարազանում) խնդիրներն ու նրա անվտանգության միջավայրի վրա արտաքին քաղաքականության ազդեցությունը հարկ է գնահատել երկու հարթություններում. առաջինը՝ հռչակագրային, ֆորմալ կամ ձևական և երկրորդը՝ իրական, բովանդակային կամ էական:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 160 տրանսպորտային միջոց։
Ռուսաստանը Հայաստանի համար 2018 թվականին պահպանելու է գազի հատուկ սակագինը: Այդ մասին ՀՀ կառավարությունում կայացած բանակցություններից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ելույթը ոստիկանության կոլեգիայի՝ երեկ կայացած նիստում։
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերին «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսի մասնակցությունից հետո Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ընկերությունը կնքել է նոր՝ 480 միլիոն դրամի արտահանման պայմանագիր։ Արտահանումն իրականացվելու է դեպի Ռուսաստան։
Արցախի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հոկտեմբերի 24-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Չինաստանի կոմկուսի Կենտկոմի միջազգային կապերի բաժնի վարիչի տեղակալ Գո Յեչժոուն, հոկտեմբերի 21-ին ելույթ ունենալով ՉԿԿ-ի 19-րդ համագումարի երրորդ մամուլի ասուլիսում եւ պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ հոկտեմբերի 18-ին համագումարի բացումից հետո ամեն օր շնորհավորական նամակներ են ստացվում արտասահմանյան կուսակցություններից, հայտնի քաղաքական գործիչներից, ներառյալ պետությունների ու կառավարությունների ղեկավարները եւ կոլեկտիվների ու կազմակերպությունների պատասխանատուները:
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր կառավարությունում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, որոնք վերաբերել են կապի և հաղորդակցության, արտակարգ իրավիճակների ոլորտներին, ինչպես նաև երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցությանը:
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն արդեն հոգնել է Կոուտինիոյի տրանսֆերի մասին խոսակցություններից: Իսպանական մամուլը գրում է, որ Վալվերդեն արդեն չի ուզում խոսել այդ մասին:
Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում արձանագրված տուլարեմիայի դեպքերը «ադրբեջանական թռչող սարքի միջոցով վարակի տարածման հետևանք են», իրականությանը չի համապատասխանում։
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից քրեական գործ է հարուցվել հարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ:
Բացահայտվել է շուրջ 180 հազար դոլարի արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքներ իրականացնելու դեպք։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։
Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին պատրաստակամություն է հայտնել ընդառաջել Վենետոյի եւ Լոմբարդիայի մարզերի ինքնավարության ընդլայնման կողմնակիցներին:
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, թե ինչ սպասել «Թերմինատոր» ֆրանշիզայի շարունակությունից:
Իրազեկում է ճանապարհային ոստիկանությունը :
Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական դժվարությունների գիծը հաղթահարված է, և ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 24-ին: Նա հույս հայտնեց, որ ներդրումային համագործակցության դեպքում ևս կգրանցվի լավ արդյունք:
Այս տարվա 9 ամիսների տվյալներով հարկային հավաքագրումների գծով գրանցվել է 9.4% աճ, որը կազմում է շուրջ 74 մլրդ դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
Գինու համաշխարհային արտադրությունը 2017 թվականին անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ նվազել է 8,2 տոկոսով՝ մինչև 246,7 մլն հեկտոլիտր, ինչն ամենացածր ցուցանիշն է ավելի քան 50 տարվա ընթացքում:
Մերսիսայդցիները կպայքարեն մասնագետի համար «Բավարիայի» հետ: «Էվերթոնի» ղեկավարությունն ուզում է գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել Թոմաս Տուխելին:
«Հայաստանից արտահանվող կոնյակի մի մասը կեղծ է, քանի որ Ռուսաստանը փոխել է խաղի կանոնները, իսկ գինու առումով խնդիրներ չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։