
Քանյե Ուեսթը կիսագուլպաներ է ուղարկել իր ցուցադրության հյուրերին

Ամերիկացի ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթն իր Yeezy նոր հավաքածուի ցուցադրության հյուրերին կիսագուլպաներ է ուղարկել սովորական հրավիրագրերի փոխարեն: Այդ մասին հայտնել է HighSnobiety-ն:
Ցուցադրությունն անցկացվելու է Փարիզում կազմակերպվող Նորաձեւության շաբաթի շրջանակներում: Դրա ամսաթիվն առայժմ չի բացահայտվում: Բեժագույն երկար կիսագուլպաների վրա կա Season 6 մակագրությունը, ինչը նշանակում է Ուեսթի վեցերորդ հավաքածու: Սկզբնապես պլանավորվում էր, որ շոուն տեղի կունենա Նյու Յորքում:
Ուեսթը դիզայների կարիերան սկսել է 2015 թվականին՝ adidas Originals-ի հետ համագործակցությամբ: Նա արդեն թողարկել է հագուստի եւ կոշիկի մի քանի հավաքածուներ: Ուեսթի ապրանքները թողարկվում են սահմանափակ քանակությամբ: