
Թայվանում iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ. Phoenix TV

Թայվանում iPhone 8 Plus սմարթֆոնի պայթյուն է գրանցվել սարքի լիցքավորման գործընթացում: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հայտնել է Phoenix TV հեռուստաալիքը։
Գաջեթի արտադրողը՝ Apple ընկերությունը, պարզում է տեղի ունեցածի պատճառները: Ռեպորտաժում նշվում է, որ իրադարձությունն իր վրա է բեւեռել ԶԼՄ-ների եւ Համացանցի օգտատերերի ուշադրությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Տայչժուն քաղաքում Ու ազգանվամբ աղջկա բնակարանում, որն անցած կիրակի օրը սմարթֆոնը ակցիայով ձեռք է բերել 999 յուանով (150 դոլար): Պարզվել է, որ պայթյունի պահին սարքը լիցքավորված էր 70 տոկոսով:
Պայթյունի հետեւանքով iPhone 8 Plus-ի ներսում 0,5 սանտիմետր լայնությամբ ճաք է գոյացել, սակայն գաջեթի կորպուսը չի տուժել: Մինչ այժմ Apple-ը շտապ հակամիջոցների իրացման կոնկրետ պլան չի ներկայացրել լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: