Քրդական հանրաքվեն կարող է ապակայունացնել Իրաքը. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը սպառնալիք է Իրաքի կայունությանը, այն կարող է դժվարացնել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 21-ին մամուլի համար տարածված հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է փաստաթղթում, Անվտանգության խորհրդի անդամ պետություններն «անհանգստություն են հայտնել հաջորդ շաբաթ միակողմանի կարգով հանրաքվե անցկացնելու Քրդստանի տարածաշրջանային կառավարության պլանների հնարավոր ապակայունացնող ազդեցության կապակցությամբ»: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «հանրաքեն, ինչպես պլանավորվում է, կկայանա այն ժամանակ, երբ շարունակվում են գործողություններն ԻՊ-ի դեմ, որոնցում կարեւոր դեր են խաղում քրդական կազմավորումները, եւ կարող է խանգարել 3 մլն փախստականների ու ներքին տեղահանվածների անվտանգ ու կամավոր վերադարձին»:
ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել է , որ պաշտպանում է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ կոչ է արել Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային իշխանությունների եւ Բաղդադի միջեւ բոլոր վիճելի հարցերը լուծել «Իրաքի Սահմանադրության դրույթներին համապատասխան, երկխոսության ճանապարհով եւ փոխզիջման հիման վրա, միջազգային հանրակցության աջակցությամբ»:
Սեպտեմբերի 21-ին ավելի վաղ Իրաքյան Քրդստանի իշխանությունները պաշտոնապես հավաստել են, որ մտադիր են անկախության հանրաքվեն անցկացնել նախապես նշանակված ժամկետում՝ սեհտեմբերի 25-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: