Սիրիային նվիրված նախարարական հանդիպման մասնակիցները համատեղ հայտարարություն են ընդունել
Սիրիային նվիրված նախարարական հանդիպման մասնակիցները, որը սեպտեմբերի 18-ին կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում, հինգ կետից բաղկացած համատեղ հայտարարություն են ընդունել, որոնք, նրանց կարծիքով, պետք է հստակեցնեն սիրիական կարգավորմանն ուղղված հետագա ջանքերը: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության կողմից սեպտեմբերի 21-ին տարածված հաղորդագրության մեջ:
«Կա միայն սիրիական ճգնաժամի լուծման քաղաքական լուծում ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի կատարման ճանապարհով: Նախարարներն ընդգծել են վստահ աջակցությունը Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի ջանքերին, ինչպես նաեւ … բանակցություններին սիրիական ընդդիմության ներկայացուցիչների արդյունավետ մասնակցությանը»,- ասված է փաստաթղթի առաջին կետում:
«Սիրիայի վերականգմանն ու վերակառուցմանն աջակցությունը կախված է վստահության արժանի քաղաքական գործընթացից, որը կտանի իշխանության փոխանցման, որին կարողանար պաշտպանել Սիրիայի ժողովրդի մեծամասնությունը»,- նշվում է երկրորդ կետում:
«Ապաէսկալացման գոտիները եւ կրակի դադարեցմանն ուղղված մյուս նախաձեռնություններն օգնում են քաղաքական լուծման հիմք դնելուն: Նախարարները ողջունել են այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Աստանայի գործընթացի արդյունքում: Նախարարները նաեւ ընդգծել են հանձնառությունը Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում»,- նշվում է երրորդ կետում:
Չորրորդ կետն ընդգծում է «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա »ահաբեկչական խմբավորումների ջախջախման անհրաժեշտությունը, հինգերորդում խոսվում է այն մասին, որ «Իրաքի իրադրություն խիստ կարեւոր է Սիրիայում կայունության պահպանման համար»:
Սիրիային նվիրված հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Կանադայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: