Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը ՄԱԿ-ում Թրամփի ճառը որակել է որպես ԿԺԴՀ-ին պատերազմի հայտարարում

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է կոշտ միջոցներ ձեռնարկել ի պատասխան հանրապետության լիակատար ոչնչացման հնարավորության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության: Կիմ Չեն Ընի հայտարարության տեքստը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում համոզիչ արտահայտությունների փոխարեն, որոնք կօգնեին լիցքաթափել Կորեական թերակղզու լարված իրադրությունը, Թրամփը հանդես է եկավ «չլսված բարբաջանք բովանդակող ամենակոպիտ ճառով, ինչն իրենց թույլ չեն տվել նրա նախորդները»:

Կիմ Չեն Ընը նաեւ ԱՄՆ-ի նախագահի ելույթը համեմատել է «վախեցած շան հաչոցի» հետ: «Թրամփի ելույթները բնավ չեն սարսափեցնում եւ չեն կանգնեցնում ինձ, այլ, ընդհակառակը, հաստատում են, որ իմ ընտրած ուղին միակ ճիշտն է եւ իմ կարծիքով հարկավոր է գնալ մինչեւ վերջ»,- ասված է Կիմ Չեն Ընի ուղերձում:

Սեպտեմբերի 22-ին ԿԺԴՀ-ի արտգործնախարարության ղեկավար Լի Յոն Հոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան՝ որպես ԱՄՆ-ի քաղաքականության պատասխան, Խաղաղ օվկիանոսում կարող է կատարել ջրածնային ռումբի ամենահզոր փորձարկումը, հաղորդել է ՏԱՍՍը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս